ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկուշաբթի կայացած նիստում հավանություն է տվել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը, որն առաջադրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից:

Գալստյանը զբաղեցնում է Հայաստանի ԿԲ նախագահի պաշտոնը 2020 թվականի ապրիլից առ այսօր:

Ազգային ժողովի նիստում Գալստյանի թեկնածության քննարկումը նախատեսվում է մայիսի 5-ին:

Մասնավորապես, ԿԲ նախագահն իր ելույթում հայտարարել է, որ, ցավոք, Հայաստանին սպասվում է հերթական շատ դժվարին ժամանակաշրջանը:

«Մենք պետք է ձեռնարկենք հնարավոր բոլոր միջոցները՝ երկրի տնտեսությունը գալիք հարձակումներից պաշտպանելու համար: Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի: Դա մեր հասարակության զարգացման հիմնարար նախապայմաններից մեկն է: Նախորդ տարիների մեր ջանքերը հիմնականում ուղղված են եղել երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը», — նշել է Գալստյանը:

Նա պատմել է ԿԲ-ի ռազմավարական կարևոր քայլերի մասին, որոնց շնորհիվ հաջողվել է հաղթահարել պարբերաբար առաջացող ճգնաժամերը: Գալստյանը ներկայացրել է տարբեր ճգնաժամային փուլերում արժութային շուկայի գործունեությանը Կենտրոնական բանկի միջամտության միջոցառումները և ԿԲ պահուստների միջոցով կայունացմանն ուղղված գործողությունները:

Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին: 1994-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում՝ 2003 թվականին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Դրանից հետո Գալստյանը սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան պետական կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան:

Նա սկսել է աշխատել Կենտրոնական բանկում 1998 թվականին, որտեղ ղեկավարել է Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի միջազգային պահուստների կառավարման բաժինը, իսկ այնուհետև գլխավորել է Վիճակագրության դեպարտամենտը: 2015 թվականին նշանակվել է Դիլիջանի հետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018 թվականից ԿԲ խորհրդի անդամ է:

Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկում իր աշխատանքը սկսել է 1998 թվականին՝ որպես մասնագետ, ֆինանսական շուկաների վարչությունում։ Այնուհետև եղել է պորտֆելի ավագ կառավարիչ, 2004-2005 թվականներին՝ միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ, իսկ 2005-2006 թվականներին՝ տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ։ 

Կենտրոնական բանկում իր երկարամյա գործունեության ընթացքում Մարտին Գալստյանը նաև ակտիվ ներգրավված է եղել կրթական և միջազգային խորհրդատվական գործունեության մեջ։ 2015 թվականից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Մրցունակություն և կլաստերներ» առարկան, ինչպես նաև հանդես է գալիս Հարվարդի բիզնես դպրոցի արտոնագրված ծրագրի շրջանակում։ 2015 թվականին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս։ Նա հանդիսանում է նաև Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու և դասախոս:

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Ներդրումային բարենպաստ միջավայրի և տնտեսական ավանդի գնահատում. Էդուարդ Մարությանին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհվել 

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img