«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2010 թ.-ին ավելացել է 140%՝ կազմելով 135 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2010 թ.-ին ավելացել է 140 տոկոսով՝ կազմելով շուրջ 135 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ աճ է գրանցվել ինչպես կորպորատիվ վարկավորման (231.2 տոկոսանոց կամ 104 մլն ԱՄՆ դոլարի աճ), այնպես էլ մանրածախ վարկավորման (25 տոկոսանոց աճ կամ 31,1 մլն ԱՄՆ դոլարի աճ) հատվածում: Նախորդ տարվա համեմատ՝ պորտֆելի պրոբլեմային պարտքի տեսակարար կշիռը նվազել է՝ 1,95 տոկոսից հասնելով 1,13 տոկոսի:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ» ՓԲԸ-ի Զարգացման եռամյա ընդունված ռազմավարության համաձայն՝ 2011 թ.-ին վարկերի ընդհանուր պորտֆելը նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով՝ հասցնելով այն 73,5 մլրդ դրամի կամ շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.: 2007թ.-ի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը։ 2008թ.-ի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ էմիսիա է անցկացրել, որը նույնպես գնվել է Գազպրոմբանկի կողմից, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճել է մինչև 94,15 տոկոս։ 2008թ.-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնել է Ռայֆֆայզենբանկի մոտ մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100 տոկոսանոց սեփականատերն է։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img