Հայաստանի ապահովագրողների սեփական կապիտալը 2010թ.-ի IV եռամսյակում կրճատվել է 0,9%-ով

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2010թ.-ի չորրորդ եռամսյակի վերջում կազմել է 12,5 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակի վերջի 12,6 մլրդ դրամի դիմաց՝ նվազելով 0,9 տոկոսով։ Այդ մասին տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2010թ.-ի չորրորդ կիսամյակում ապահովագրական կազմակերպությունների գործունեության ամփոփագրում:

ԿԲ ներկայացրած տեղեկատվության համաձայն, չորրորդ եռամսյակի տվյալներով ապահովագրական ընկերությունների չտեղաբաշխված վնասները կազմել են 979 մլն դրամ՝ երրորդ եռամսյակի վերջի 152 մլն դրամի վնասի համեմատ:

Միաժամանակ դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ ընկերությունների կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 12,1 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 10,3 տոկոսով:

Հայաստանի ապահովագրողների ընդհանուր ակտիվները դեկտեմբերի վերջին կազմել են 25,6 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի սեպտեմբերի 31-ի 19,7 մլրդ դրամի համեմատ, իսկ կանխիկ դրամական միջոցները և դրանց հավասարեցված գումարները՝ 331 մլն դրամ՝ սեպտեմբերի 31-ի 32 մլն դրամի դիմաց։ Միաժամանակ հայ ապահովագրողների համախառն պարտականությունները չորրորդ եռամսյակում 13,1 մլրդ դրամ են կազմել՝ նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 85 տոկոսով, իսկ ապահովագրական ռեզերվների մեծությունը՝ 2917մլն դրամ (եռամսյակի ընթացքում փոփոխության չի ենթարկվել)։

Հայաստանում 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 11 ապահովագրական ընկերություն, սակայն ԿԲ-ի հաշվետվության մեջ ներառված են 9 ապահովագրողների ցուցանիշներ: 2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: (1 դոլարը 369,11 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը պարզաբանել է, թե ինչու դրամի արժևորումը չի փոխհատուցում ապրանքների համաշխարհային գների աճը

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանել է դրամի արժևորման ազդեցությունը ներմուծվող ապրանքների գների դինամիկայի վրա

IDBank-ը, Visa-ն և Wizz Air-ը Հայաստանում ներկայացնում են  ճամփորդական նոր արտոնությունները (ՎԻԴԵՈ)

IDBank-ը, առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ներկայացնում է նոր Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը։

ՀՀ  ԿԲ–ն ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը․ ինչպես է այն փոխվել 2022թ․–ի վերջից (ԳՐԱՖԻԿ)

Կենտրոնական բանկը նախօրեին ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը

IDBank-ը Մոնակոյում․հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում (ՎԻԴԵՈ)

Մոնտե Կառլոյում կայացած երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվեցին Հայաստանն ու հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից և ադամանդագործությունից մինչև բանկային ոլորտի նորարար լուծումներ

ԿԲ նախագահը չի բացառել վարկերի տոկոսադրույքի բարձրացում

Մարտին Գալստյանը չի բացառել հանրապետությունում վարկերի տոկոսադրույքների բարձրացումը՝ դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի շարունակության դեպքում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img