Անելիք բանկն առաջարկում է «Արձակուրդային» նոր ավանդատեսակը՝ 2 անձի համար դեպի Փարիզ ուղեգիր շահելու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է իր հաճախորդներին, ովքեր 2011 թվականի մայիսի 5-ից օգոստոսի 3-ը «Արձակուրդային» ավանդ կներդնեն «Անելիք Բանկում» տարեկան մինչև 12% տոկոսադրույքով, շահել ուղեգիր 2 անձի համար դեպի Փարիզ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Անելիք Բանկի այս նոր ավանդատեսակը, ինչպես մնացած բոլոր ավանդատեսակները, ունենալով բավական մրցակցային տոկոսադրույքներ, հաճախորդներին հնարավորություն կընձեռի ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ, ցանկացած պահի ցանկացած չափով ավելացնել ավանդը կրկին համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուները օգոստոսի 5-ին կարող են մասնակցել Բանկի գլխամասային գրասենյակում ուղեգրերի խաղարկությանը:

Խաղարկության առարկան լինելու է ֆիզիկական անձի ներդրած առաջին «Արձակուրդային» ավանդի պայմանագրի համարը: Այդ օրը նախoրոք տպագրված պայմանագրերի համարները բոլորի առջև կլցվեն թափանցիկ տարայի մեջ, որտեղից էլ ներկա ավանդատուներից մեկը կհանի հաջողակ պայմանագրի համարը:

«Տեղում հաղթողին կտրվի ուղեգրերի սերտիֆիկատը, իսկ եթե հաղթողը ներկա չլինի, ապա բոլորի ներկայությամբ նրան կտեղեկացվի հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով», – ասել է բանկի Գլխամասային բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմում եմ 62,9 մլրդ դրամ, պարտավորություները՝ 47,1 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 32,7 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ շուրջ 28 մլրդ դրամ:

Մարտի 31-ի դրությամբ բանկն ունի 1 մասնաճյուղ: (1 դոլարը 372,84 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img