ՀՀ բանկերը, վարկային և ապահովագրական կազմակերպությունները 2010 թ.-ին 1340 խախտում են արել. ԿԲ հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը, վարկային և ապահովագրական կազմակերպությունները 2010 թ.-ին թույլ են տվել համապատասխանաբար 697, 226 և 417 խախտում, նշվում է «Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողություն» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Փաստաթղթի համաձայն՝ բանկերը, վարկային և ապահովագրական կազմակերպություններն ավելի շատ օրենսդրական խախտումներ են թույլ տվել (համապատասխանաբար՝ 509,88 և 228):

Հայաստանի բանկերի այլ խախտումների թվում 99-ը կատարվել են անարժանահավատ տվյալների, 32-ը՝ վարկային ռեգիստրի գծով, 31-ը՝ հաշվապահապան հաշվառման ոլորտում, 10-ը՝ ակտիվների դասակարգման կարգի, 8-ը՝ հաշվետվությունների ուշացման, 6-ը՝ հանձնարարականի չկատարման գծով, իսկ 2-ը նորմատիվային խախտումներ են:

Վարկային կազմակերպությունները 19 խախտում են թույլ տվել վարկային ռեգիստրի, 10-ը՝ հաշվապահապան հաշվառման ոլորտում, 3-ը՝ անարժանահավատ տվյալների, 2-ական խախտում՝ ակտիվների դասակարգման կարգի, հանձնարարականի չկատարման և հաշվետվությունների ուշացման ոլորտներում:

Ապահովագրաման ընկերությունները 106 խախտում են թույլ տվել անարժանահավատ տվյալների հարցում, 31-ը նորմատիվային խախտումներ են, 21-ը՝ հաշվետվությունների ուշացման, 11-ը՝ ընդհանուր կապիտալի, 10-ը հանձնարարականի չկատարման, 7-ը՝ ակտիվների դասակարգման կարգի և 3-ը՝ հաշվապահական հաշվետվությունների հարցերում:

Բացի այդ, 217 օրենսդրական խախտում է բացահայտվել գրավատների շրջանում և մի խախտում՝ վճարահաշվարկային կազմակերպությունների շրջանում:

Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ ՀՀ ԿԲ-ի կողմից Հայաստանի առևտրային բանկերի նկատմամբ դրվել է 488 տուգանք, 7 տուգանք է դրվել բանկերի ղեկավարների նկատմամբ, ինչպես նաև կատարվել է 587 նախազգուշացում:

Վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների նկատմամբ կատարվել է համապատասխանաբար 92 և 243 նախազգուշացում, ինչպես նաև 58 և 233 տուգանք է դրվել:

Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում նաև բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, գրավատներն ու վճարահաշվարկային կազմակերպությունները 2010 թ.-ին թույլ են տվել 1629 խախտում:

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է 21 առևտրային բանկ, 31 վարկային կազմակերպություն և 9 ապահովագրական ընկերություն:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img