ԱՊՊԱ-ին բաժին է ընկնում «ԻՆԳՈ Արմենիա» ընկերկության ապահովագրական պորտֆելի կեսը

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ-ին բաժին է ընկնում  «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության ապահովագրական պորտֆելի 50 տոկոսը, հաղորդեց ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը։

«Ներկայումս «ԻՆԳՈ Արմենիայի» պորտֆելում ԱՊՊԱ-ի և ապահովագրական կամավոր տեսակների մասնաբաժինը կազմում է 50 տոկոս»,- ասաց նա լրագրողներին «Լրագրության դերն ապահովագրական ոլորտում» սեմինարի ընթացքում։

Ալթունյանը նշեց նաև, որ ապահովագրական շուկայում ընդհանուր առմամբ ընկերությունը զբաղեցնում է 22-24 տոկոս, իսկ ԱՊՊԱ շուկայում՝ 17 տոկոս։

Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն՝ կամավոր ապահովագրման պորտֆելի 32 տոկոսը բաժին է ընկնում գույքի ապահովագրությանը, 14 տոկոսը՝ անձնական ապահովագրությանը, 3 տոկոսը՝ հասարակության ապահովագրությանը, իսկ 2 տոկոսը՝ ապահովագրության մնացած ձևերին։

Ալթունյանի խոսքով՝ առաջիկա մեկ-մեկուկես տարիների հեռանկարում ընկերության ռազմավարական նպատակը հաճախորդների սպասարկման բարձր որակի պահպանումն է։

Նա նշեց նաև, որ այսօր ընկերությունն ուն 120 աշխատակից, կան ևս 1500 գործակալներ, մինչդեռ 2007-ին անձնակազմի թիվը կազմում էր ընդամենը յոթ մարդ։ «Մեր հիմնական նպատակն աշխատակիցների այս թիվը «մարսելն է», նրանց  ԱՊՊԱ-ի ոգով դաստիարակելը և հաճախորդների սպասարկման շեմը պահպանելը»,- ասաց նա։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոսմերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img