Մայիսին փողի զանգվածը Հայաստանում ավելացել է 2,7%-ով՝ հասնելով 948,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում մայիսի վերջին, ապրիլի համեմատ, ավելացել է 25,2 մլրդ դրամով կամ 2,7 տոկոսով և մայիսին վերջին կազմել է շուրջ  948,6 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս մայիսի վերջին շուրջ 294 մլրդ դրամ է կազմել՝ ապրիլի վերջի 285,3 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 124,3 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 114,3 մլրդ դրամի համեմատ։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում 108,1 մլրդ դրամ է կազմել` ապրիլի վերջի 107,2 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում արտարժույթով ավանդների ծավալը շուրջ  422.2 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 416,5 մլրդ դրամի համեմատ։

Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում մայիսի վերջին, ապրիլի համեմատ, կազմել է 44,51 տոկոս:

Միաժամանակ փողի բազմարկիչը մայիսի վերջին 1,94 է կազմել՝ ապրիլի համեմատ ավելանալով 0,09 կետով։ (1 դոլարը 368,86 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img