Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին։

Բանկի գործող և նոր հաճախորդները հնարավորություն ունեն մասնակցելու արշավին, որի շրջանակում կխաղարկվի.

  • 2 ճամփորդական նվեր քարտ՝ յուրաքանչյուրը 2․5 մլն դրամ արժողությամբ
  • 20 նվերների փաթեթ՝ յուրաքանչյուրի մեջ մեկ ճամպրուկ և մեկ ճամփորդական բարձ

20 նվերների փաթեթները կխաղարկվեն 4 ամսվա ընթացքում (յուրաքանչյուր ամիս 5 փաթեթ), իսկ 2 ճամփորդական նվեր քարտերը՝ վերջին խաղարկության ժամանակ։

Խաղարկությանը մասնակցելու հավելյալ քայլեր չկան․ պարզապես անհրաժեշտ է սովորականի պես կատարել գնումներ Mastercard World քարտով։

Մասնավորապես, սկսած ապրիլի 1-ից մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր 250,000 ՀՀ դրամի չափով կատարած գնումների համար Mastercard World քարտապանը կստանա մեկ կոդ, որով էլ կմասնակցի այդ ամսվա 5 նվերների փաթեթների և վերջին՝ 2 ճամփորդական նվեր քարտերի խաղարկությանը։

Այսինքն՝ որքան շատ կոդեր հավաքի քարտապանը արշավի 4 ամիսների ընթացքում, այնքան կմեծանա 2․5 մլն դրամ արժողությամբ ճամփորդական նվեր քարտ շահելու հավանականությունը։

Արշավն ուժի մեջ է 2026 թ․ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 31-ը։

Հաղթողները կընտրվեն ուղիղ եթերում՝ պատահականության սկզբունքով, 2026 թ․ մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին։ Խաղարկության օրերը կհայտարարվեն հավելյալ։

Mastercard World կարելի է պատվիրել Byblos Mobile-ով, որը հասանելի է App Store-ում և PlayStore-ում։ Արշավի մասին մանրամասն տեղեկություններ հրապարակված են Բանկի պաշտոնական կայքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img