«Անելիք» համակարգով փոխանցումների ծավալն I կիսամյակում ավելացել է 10%-ով՝ կազմելով 467 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով իրականացված փոխանցումների ծավալը 2011 թ.-ի հունվար-հունիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 10 տոկոսով և կազմել ավելի քան 467 մլն դոլար, տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ 2011 թվականի առաջին կիսամյակում փոխանցումների ծավալը 14 տոկոսով գերազանցել է 2009 թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշը: Միաժամանակ 2010 թ.-ի առաջին վեց ամսվա ընթացքում ևս գրանցվել է դրամական փոխանցումների ծավալի աճ՝ 425 մլն դոլար 2009 թ.-ի 410 մլն դոլարի փոխարեն:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, «Անելիք» համակարգի միջոցով փոխանցումների թիվը 2011 թ.-ի հունվար-հունիսին, 2010 թ.-ի հունվար-հունիսի համեմատ, ավելացել է 24,2 տոկոսով և կազմել 620 761 գործարք: Միաժամանակ կտրուկ աճել է դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների շրջանառությունը: Բանկի մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ 2011 թվականի 1-ին կիսամյակում դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների ծավալը կազմել է 212,844,056 RUR, որն ավելի քան 425%-ով գերազանցում է 2010 թվականի  նույն ժամանակահատվածում գրանցված փոխանցումների ծավալը և ավելի քան 14 անգամ գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը:

««Անելիք» դրամական փոխադրումների համակարգով Մոսկվայի «Անելիք Ռու» ՍՊԸ դուստր բանկից Հայաստանի «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ և հակառակը դրամական փոխադրումներ կատարելիս գործում է ընդամենը 0.5-0,8% փոխադրման սակագին` ցանկացած գումարով և արժույթով դրամական փոխադրումներ կատարելիս», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5% մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 63,6 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 47,7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,9 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 35,4 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ շուրջ 29,6 մլրդ դրամ, իսկ 2011 երկրորդ եռամսյակում զուտ շահույթը կազմել է 32,4 հազար դրամ:

Հունիսի 30 դրությամբ բանկն ունի 11 մասնաճյուղ:

«Անելիք» վճարահաշվարկային համակարգը ստեղծվել է 1997 թ.-ին, այսօրվա դրությամբ գործում է շուրջ 100 երկրներում, համակարգին մասնակցում է շուրջ 200 բանկ և 63 հազար վճարային կետ: (1 դոլարը – 364,42 դրամ է) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img