Երկուշաբթի դոլարը բարձրացրել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի օրվա արդյունքում դոլարի փոխարժեքը բարձրացրել է համաշխարհային արժույթների նկատմամբ նվազման շարունակական ժամանակահատվածից հետո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր-երկրների վեց արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքն ավելացել է՝ հասնելով 74,25 կետի՝ մեկ օր առաջ գրանցված 73,85-ի դիմաց: Առուվաճառքի արդյունքում եվրոյի փոխարժեքը նվազել է՝ հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,4250 դոլարի՝ մեկ օր առաջ գրանցված 1,4397 դոլարի փոխարեն: Դոլարը իենի նկատմամբ թանկացել է՝ հասնելով 77,21 իենի՝ ուրբաթ գրանցված մեկ դոլարի դիմաց 76,77 իենի համեմատ:

Նախորդ շաբաթվա ընթացքում դոլարի գինը նվազում էր համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ անորոշության ավելացման ֆոնի ներքո:
Երկուշաբթի դոլարի պահանջարկին աջակցեց նաև ռիսկի չդիմելու ներդրողների ցանկությունը:

«Չնայած ԱՄՆ-ում տիրող դժվարություններին, ռիսկին չդիմելու ներդրողների ցանկությունը գերակայեց, և այդ պատճառով եվրոյի, բրիտանական ֆունտի, ավստրալիական և կանադական դոլարի նման բարձր եկամտաբերություն ունեցող արժույթները շատ արագ վաճառվում էին», – նշել է արժութային ուսումնասիրություններով զբաղվող GFT-ի տնօրեն Քեթի Լինը  (Kathy Lien), ում խոսքերը մեջբերում է MarketWatch գործակալությունը:

Երկուշաբթի ներդրողների տրամադրության վրա ազդեցին նաև ԱՄՆ-ի վիճակագրական տվյալները, համաձայն որոնց՝ ԱՄՆ-ի տնտեսության արդյունաբերական հատվածում (ISM Manufacturing) գործարար ակտիվության համաթիվը հուլիսին նվազեց՝ հասնելով 50,9 տոկոսի՝ հունիսին գրանցված 55,3 տոկոսի համեմատ, ինչը վերլուծաբանների սպասումներից շատ ավելի վատ էր:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img