HSBC Բանկ Հայաստանը սպառողական վարկերի պորտֆելի ամենամսյա աճ է ակնկալում $300-400 հազ. դոլարի չափով

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը սպառողական վարկերի պորտֆելի ամենամսյա աճ է ակնկալում 300-400 հազար դոլարի չափով, ասաց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Արմեն Բարսեղյանը:

«Սեպտեմբերի ընթացքում մենք ծրագրում ենք 300-400 հազար դոլար գումարի չափով նոր սպառողական վարկեր տրամադրել, և մինչև տարեվերջ ենթադրվում է ամեն ամիս ապահովել այդ մակարդակը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ըստ Բարսեղյանի՝ 2010թ.-ի դեկտեմբերից բանկը թարմացրել է սպառողական վարկերի տրամադրումը, ընդ որում վերջին մի քանի ամիսների ընթացքում բավականին ընդլայնվել է նոր վարկերի ծավալը:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ շուկայում և ծրագրում ենք ընդլայնել վարկավորման տվյալ տեսակի ուղղությամբ ծավալները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ բանկի սպառողական վարկավորման պորտֆելը կազմում է շուրջ 600-700 հազար դոլար:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ «Wings Establishment-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի համախառն վարկային ներդրումները կազմել են 90,8 մլրդ դրամ, ինչը բանկին ՀՀ բանկային համակարգում հինգերորդ տեղն է ապահովել ($1 – 375,3 դրամ):–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img