ՎՏԲ-Հայաստան Բանկն անդամակցեց Priority Pass ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սկսած 2011 թվականի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Priority Pass ծրագրի մասնակից, որը նախատեսված է Բանկի պրեմիում դասի քարտերի քարտապանների համար, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Priority Pass ծրագիրը աշխարհում ամենամասշտաբային և հեղինակային ծրագիրն է, որն իր անդամակիցներին հնարավորություն է ընձեռում մուտք գործելու 100-ից ավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ և գործում է անկախ ընտրված ավիաուղուց և չվերթի կարգից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկովի խոսքով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես ձգտում է իր հաճախորդներին տրամադրել ժամանակակից և առավել հարմար ծառայություններ:

Այսուհետ ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում դասի քատրեր, հաճախորդը ավտոմատ կերպով անվճար ստանում է Priority Pass քարտը, որը նրան տալիս է այնպիսի հնարավորություններ, ինչպիսին է` արտերկրյա ուղևորությունների ընթացքում օդանավակայանների VIP գոտիներ մուտքի թույլտվություն, հանգիստ և հարմար սպասասրահ և բիզնեսի վարման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, էլեկտրոնային փոստ, բանակցություննեի անցկացման սենյակ և այլն:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Priority Pass քարտերը, ինչպես նաև օդանավակայանների VIP գոտիների ուղեցույցը տրամադրվում են ՎՏԲ-Հայաստան բանկի պրեմիում դասի քարտերի քարտապաններին անվճար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների կազմում և իր հաճախորդներին է առաջարկում ժամանակակից բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդարձակ ցանկ: Ներկայումսբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում (68 մասնաճյուղ):  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img