ՀԲ փորձագետները բավականին կայուն են գնահատում Հայաստանի հետճգնաժամային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չնայած այն ծանր ճգնաժամին, որը ազդեց գրեթե բոլոր երկրների վրա, Հայաստանի իրավիճակը բավականին կայուն է, ասաց Համաշխարհային բանկի աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ճյուղային տնօրեն Իվոն Ցիկատան (Yvonne Tsikata):

«Դա հնարավորություն տվեց Հայաստանի կառավարությանը ներդնել ֆիսկալ խթանման փաթեթ, որը թույլ տվեց մեղմել կամ որոշ իմաստով կանխել ճգնաժամի բացասական հետևանքները», – ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով ՀԲ-ի «Հայաստան. պետական ծախսերի հետազոտություն, հարկաբյուջետային համախմբում և վերականգնում» զեկույցի հիմնական դրույթները:

Ցիկատայի խոսքերով՝ այդ ջանքերը հարկավոր է շարունակել, որպեսզի երկիրը պատրաստ լինի ապագա հնարավոր ազդեցություններին (ճգնաժամի):

«Հայաստան. պետական ծախսերի հետազոտություն, հարկաբյուջետային համախմբում և վերականգնում» զեկույցը պատրաստվել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման կողմից ՀՀ ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի հետ համատեղ:

Զեկույցում ամփոփ կերպով ներկայացված է Հայաստանի մակրոտնտեսական կոնտեքստը, արտաքին պարտքի վերջին դինամիկայի վերլուծությունը և նրա ազդեցությունը հարկաբյուջետային համախմբման վրա՝ շեշտադրելով եկամուտների ավելացման և ծախսերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:

Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, նման զեկույցը թվով երկրորդն է Հայաստանի պատմության մեջ, առաջինը հրապարակվել է 2000-ականների սկզբին և էական ազդեցություն է ունեցել հետագա քաղաքականության վրա:

«Կարծում ենք, որ փաստաթուղթը, որը նախագծային տարբերակով այժմ քննարկվում է ՀԲ-ի հետ, շատ կարևոր է», – ասաց նա:

Ուսումնասիրության մեջ գնահատվում է եկամտային ներուժը, որը կառավարությունը կարող է օգտագործել հարկային վարչարարության և անհրաժեշտ հարկային քաղաքականության միջոցով: Ծախսերի համատեքստում մանրամասն հետազոտվել է նրանց արդյունավետությունը ճանապարհային տրանսպորտի ոլորտում և աշխավատարձերի հիմնադրամի արդյունավետությունը կրթության, առողջապահության և քաղաքացիական ծառայության ոլորտներում՝ հիմնական ծախսերի բացահայտման նպատակով հարկաբյուջետային համախմբման պայմաններում կայունության աճին և աղքատության կրճատմանն աջակցելու համար:

Զեկույցում նշվում է, որ հաշվի առնելով այն, որ ճգնաժամին դիմակայելու ժամանակ Հայաստանում ձևավորվել է հարկաբյուջետային դեֆիցիտի բարձր մակարդակ և պետական պարտքի ցածր մակարդակ, երկրում հարկավոր է առաջնային կարգով իրականացնել հարկաբյուջետային համախմբում, որը, սակայն, չպետք է ապահովվի կայուն տնտեսական աճի հաշվին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img