ԵԱԶԲ–ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսության բարձր ակտիվությունը կպահպանվի մինչև 2025թ․–ի վերջը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ–ի կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կմնան բարձր մինչև 2025 թվականի վերջը։

Ինչպես նշվում է ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական ուսումնասիրության մեջ, Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-հոկտեմբերին արագացել է մինչև 8,1% (տարեկան կտրվածքով)՝ հունվար-սեպտեմբերի 7,6%-ից հետո։

«Աճի շարժիչ ուժերն են դարձել ծառայությունների ոլորտը (+10,8% տ/կ) և շինարարությունը (+20,6% տ/կ)։ Արագացումը պայմանավորված էր նաև արդյունաբերության ոլորտի բարձր աճով (+17,9% տ/կ հոկտեմբերին)», – նշվում է հետազոտության մեջ։

Նշվում է, որ հունվար-հոկտեմբերին պահպանվել է արտահանման և ներմուծման բացասական դինամիկան (համապատասխանաբար՝ –44,3% տ/կ և –31,2% տ/կ)՝ նախորդ տարվա բարձր ցուցանիշներից հետո

Տնտեսական աճի 2025թ․–ի կանխատեսումները

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 5,1%-ի չափով։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի աճն ակնկալվում է կախված սցենարից 5,8-5,7% (Ա–Բ), 2026 թվականին՝ 5,7-6,2%, իսկ 2027 թվականին՝ 5-6,3%։

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՆԱ–ի 5,5% աճ։ Համաշխարհային Բանկը (ՀԲ) ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2%-ով։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է 4,8% աճ։ Եվրոպական Զարգացման Բանկը (ԵՎՐԶԲ) կանխատեսում է 5% աճ։ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կանխատեսում է 6% աճ։ Fitch Ratings գործակալության կանխատեսմամբ՝ տնտեսական աճը կկազմի 4,9%։ ՄԱԿ-ն ակնկալում է, որ հայկական տնտեսությունը կաճի 5,2%-ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img