ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Հայաստանի կամերային երգչախմբի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորել է  Հայաստանի պետական կամերային երգչախմբին, ինչի շնորհիվ հայտնի կոլեկտիվը որպես պատվավոր հյուր ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացված «Կոնսերվատորիաների միջազգային շաբաթ» XI փառատոնում, որն ամենահեղինակավոր երաժշտական ֆորումներից է, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 21-28-ն անցկացված լայնամասշտաբ երաժշտական ֆորումին մասնակցել են 22 բարձրագույն դպրոցներ Ռուսաստանից, Հայաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից և Իսրայելից:

«ՎՏԲ-Հայաստան բանկն ավանդաբար աջակցում է բարձր արվեստին և նման կերպով քարոզում այն: Մենք իրավամբ հպարտ ենք, որ Հայաստանում ՎՏԲ ապրանքանիշի ներկայության հինգ տարվա ընթացքում աջակցել ենք այնպիսի հայտնի համույթների և կատարողների համերգների և հյուրախաղերի անցկացմանը, ինչպիսիք են՝ Մեծ թատրոնի բալետի թատերախումբը, «Մոսկվայի վիրտուոզներ» համույթը՝ մաեստրո Սպիվակովի ղեկավարությամբ, «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան թատրոն-ստուդիան, լեգենդար կոմպոզիտոր Միշել Լեգրանը», – մեջբերում է մամուլի ծառայությունը ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի խոսքերը:

Նա նշել է, որ այսօր այս ցանկը կհամալրվի ևս մեկ վաստակավոր կոլեկտիվով՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբով: «Համոզված եմ, որ սա միայն ճանապարհի սկիզբն է, և մեր հիմնած ամուր ավանդույթն ունի հետագա ընդլայնման և զարգացման բոլոր հնարավորությունները», – ավելացրել է Օվսյաննիկովը:

Միաժամանակ Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը նշել է, որ երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությմաբ, փայլուն ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգի հայտնի բեմերում:

«Երկու համերգն էլ անշլագով է անցել, մեր արտիստներն արժանացան բուռն ծափահարությունների ոչ միայն հանդիսատեսի, այլև մեր գործընկերների (այլ համույթների երաժիշտներ և խմբերգիչներ) կողմից: Մենք արժանացել ենք մամուլի, քննադատների, երաժշտասերների և որ ամենակարևորն է՝ հանդիսատեսի ոգևորված արձագանքներին», – ասել է նա:

Ինչպես նշել է Արաբյանը, կոլեկտիվն արժանացել է ամենաջերմ ընդունելության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի բազմահազար հայկական համայնքի կողմից: Նա իր և կոլեկտիվի անդամների կողմից խորը երախտագիտություն է հայտնել ՎՏԲ-Հայաստան բանկին, առանց որի հովանավորչական աջակցության նրանց մասնակցությունն այդ փառատոնում հարցականի տակ կդրվեր:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Իրավաբանական անձանց տրամադրած ծառայությունների հատվածում բանկն առաջարկում է բանկային առևտրային ծառայությունների և ապրանքների լայն տեսականի՝ միջին և խոշոր բիզնեսի ձեռնարկությունների վարկավորում, արտաքին առևտրային գործառնությունների հաշվարկում, սինդիկացված վարկեր, դեպոզիտներ և հաշվադրամարկղային սպասարկում, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաև լիզինգ և գանձարանային ծառայություններ, որոնք առաջարկվում են խոշոր և միջին բիզնեսի ձեռնարկություններին և ֆինանսական կազմակերպություններին: Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունները ներառում են Հայաստանի շուկայում գործող ֆինանսաբանային ծառայությունների ողջ շրջանակը:

2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում:

Բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետերն է ՎՏԲ բանկը ԲԲԸ-ն:

ՎՏԲ-Հայաստան բանկն ավանդաբար հովանավորչական աջակցություն է ցուցաբերում հայկական, ռուսական և համաշխարհային մշակույթի և արվեստի հայտնի, վառ և հեռանկարային ներկայացուցիչներին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img