Tue, 10 March
8.1 C
Yerevan
USD: 377.41 RUB: 4.79 EUR: 439.27 GEL: 137.62 GBP: 507.62

Հայաստանում դրամի փոխարժեքի տատանումը թույլատրելի սահմաններում է տեղի ունենում. ԿԲ նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի փոխարժեքի տատանումը վերջին ժամանակաշրջանում թույլատրելիի սահմաններում է տեղի ունենում, և նրա արժեզրկումը դուրս չի եկել տրամաբանական շրջանակներից, Аrmnews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

«Չեմ կարծում, որ հարկավոր է շատ անհանգստանալ: Հուսով եմ, որ ԿԲ-ն չի միջամտի և թույլ կտա, որպեսզի այդ տատանումները տեղի ունենան», – ասել է նա:

Նա նաև ավելացրել է, որ խոսքը միայն 2-3 տոկոսային կետերի մասին է, և ողջ տարվա ընթացքում փոխարժեքային տատանումները տեղի են ունենում այդ դիապազոնում: Ասատրյանի կարծիքով՝ դրամի արժեզրկումը չի կարող ազդել գնաճի վրա, քանի որ դրամը թուլացել է ընդամենը մի քանի տոկոսով, և այդ երևույթը ժամանակավոր բնույթ է կրում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի հոկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 376,45 դրամ, ինչը 4.5 տոկոսով ավել է նախորդ հոկտեմբերին գրանցված ցուցանիշից (360,28 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img