Հայաստանում 2011 թ.-ի արդյունքում ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 5%-ի սահմաններում. էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2011 թ.-ի արդյունքում Հայաստանում ՀՆԱ-ի 5 տոկոսանոց աճ է ակնկալվում, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Այսօր կարելի է ասել, որ տարին տնտեսական տեսակետից կարելի է հաջողված համարել», – ասել է նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Դավթյանը նաև գոհունակություն է հայտնել, որ նման աճն ապահովվում է երկրի տնտեսության իրական հատվածի աճի հաշվին:

«Դա, առաջին հերթին, արդյունաբերության ոլորտն է, որտեղ այս տարի բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել, և տարվա արդյունքում կարծում եմ՝ արդյունաբերության աճը կկազմի 12-13 տոկոս», – ասել է նա:

Նախարարի խոսքերով՝ այսօրվա դրությամբ արտահանման ծավալների էական աճ է գրանցվում (20-25 տոկոս), ինչպես նաև՝ 13 տոկոսանոց աճ զբոսաշրջության ոլորտում:

«Միակ ցուցանիշը, որը կրճատվում է, շինարարության ոլորտն է, սակայն ես դա բացասական երևույթ չէի համարի, քանի որ այդ ամենը հանգեցնում է մի քանի տարի առաջ տնտեսությունում գոյություն ունեցող անհավասարակշռության հարթմանը, և մեր տնտեսությունն այսօր ավելի հավասակաշռված է», – ասել է նա:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի հոկտեմբերին շինարարության ոլորտում 25 տոկոսանոց անկում է արձանագրվել: Միաժամանակ հոկտեմբերին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է ավելի քան 46,2 մլրդ դրամ՝ սեպտեմբերի համեմատ կրճատվելով 6,7 տոկոսով:

Դավթյանը նաև ավելացրել է, որ այսօր բավականին դժվար է գնահատել արտաքին ռիսկերի աստիճանը:

«Սակայն ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ միջազգային կառույցները, քաղաքական և տնտեսական ղեկավարությունը հնարավորություն կգտնեն՝  գլոբալ տնտեսության մեջ այդ ռիսկերի կրճատման համար», – եզրափակել է նա:

ՀՀ 2011 թ.-ի պետբյուջեի համաձայն՝ երկրում տնտեսական աճը նախատեսված է 4,6 տոկոսի սահմաններում: (1 դոլարը 381,06 դրամ է) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img