ՌԴ-ից Հայաստան փոխանցումները հունվար-հոկտեմբերին աճել են 25,4% և հասել 1 մլրդ դոլարի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումներն ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամսին կազմել են 1 088,4 մլն դոլար՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի շուրջ 868,2 մլն դոլարի դիմաց (25,4% աճ), հաղորդվում է ՀՀ կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ Հայաստանից դեպի Ռուսաստան հունվար-հոկտեմբեր ամսին շուրջ 149,7 մլն դոլար է փոխանցվել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 17,8 տոկոսով:

Փաստացիորեն, հունվար-հոկտեմբեր ամսին ՌԴ-ին բաժին է հասել ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված բոլոր ստացումների 69,8 տոկոսը և հանրապետություն բոլոր փոխանցումների շուրջ 23 տոկոսը:

Ըստ ԿԲ տվյալների՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից կատարված փոխանցումների մաքուր հոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 938,7 մլն դոլար՝ 2010թ.-ի հունվար-հոկտեմբեր ամսի 741,2 մլն դոլարի դիմաց (26,6% աճ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img