Հայաստանի ներքին պահանջարկը 2012թ.-ի ինը ամիսների ընթացքում 4%-ով կմեծանա. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին պահանջարկը 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիներին 4 տոկոսով կավելանա, ասվում է ՀՀ ԿԲ 2011թ.-ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:

Հատկանշական է, որ տվյալ ցուցանիշի ձևավորմանը կնպաստի մասնավոր ծախսերի 6% ավելացումը, ինչպես նաև երկրի պետական ծախսերի 7,5% աճը, որը պայմանավորված է մասնավոր ներդրումների 5% աճով:

Միաժամանակ 2011թ.-ի չորրորդ եռամսյակի արդյունքում՝ Կենտրոնական բանկը մասնավոր ծախսերի և ներքին պահանջարկի 3% աճ է կանխատեսում:
Ինչպես նշվում է ԿԲ հաշվետվության մեջ, կանխատեսվող ժամանակահատվածում մասնավոր ներդրումների գլխավոր ֆինանսական աղբյուրը կդառնան սեփական միջոցները և մասնավոր հատվածին տրամադրվող վարկերը:

«Միաժամանակ մասնավոր ծախսերի ազդեցությունը գնաճի մակարդակի վրա 2012թ.-ի ինը ամիսների ընթացքում չեզոք է գնահատվում»,- կարծում են ԿԲ-ում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img