ՎՏԲ-Հայաստան բանկը միացել է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և UNISTREAM-ը սկսում են համագործակցություն UNISTREAM դրամական փոխանցումների համակարգով դրամական փոխանցումների իրականացման ոլորտում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«UNISTREAM համակարգը դարձավ թվով տասներորդ միջազգային դրամական փոխանցման համակարգը, որի ծառայություններից կարող են օգտվել բանկի հաճախորդները: Տվյալ համագործակցությունից մենք ակնկալում ենք բարձր մակարդակով և շահավետ պայմաններով մեծ քանակությամբ հաճախորդների սպասարկման հնարավորության իրականացում: Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ կկարողանա բանկում գործող մի շարք դրամական փոխանցման համակարգերից ընտրել իրեն հարմար դրամական միջոցի ուղարկման և ստացման տարբերակը», – հայտարարել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Ըստ տեղեկատվության՝ մինչև 2012թ. հունվարի ավարտը UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը ներկայացված կլինի ՀՀ բոլոր մարզերում՝ շնորհիվ ՎՏԲ-Հայաստան բանկի լայնածավալ մասնաճյուղային ցանցի, և հանրությունը հնարավորություն կունենա դրամական փոխանցումներ կատարել կամ ստանալ ամենացածր սակագներով բանկի 68 մասնաճյուղերից ցանկացածում և գլխամասում, ինչպես ռուսական ռուբլով, այնպես էլ ԱՄՆ դոլարով և Եվրոյով:

«Հայաստանը ԱՊՀ երկրներում դրամական փոխանցումների առավել հեռանկարային ուղղություններից մեկն է, որտեղ համակարգը իրականացնում է իր գործունեության ակտիվ զարգացում բոլոր հիմնական ուղղություններով», –  ասել է UNISTREAM-ի նախագահ Սուրեն Այրյանը:

«Աշխատանքի սկիզբը այնպիսի հզոր ֆինանսական ինստիտուտի հետ, ինչպիսինն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, մենք դիտարկում ենք որպես կարևոր քայլ այս երկրում մեր ցանցի ընդլայնման համար: Առավել ևս, որ բանկը հանդիսանում է ՎՏԲ խմբի անդամ, որն ունի մասշտաբներով սկզբունքային դիրքեր ողջ շուկայում: Այդ իսկ պատճառով այս ֆինանսական ինստիտուտի հետ համագործակցությունը մեզ համար լուրջ խթան է հետագա առաջընթացի համար», – ավելացրել է նա:

Սուրեն Այրյանի խոսքերով՝ ԱՊՀ-ում գործում են ավելի քան 15 հազ. սպասարկման կետեր, իսկ UNISTREAM-ի բանկեր-գործընկերների քանակը գերազանցում է 130-ը (չներառելով ռուսական ֆինանսական ինստիտուտները):

UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը առաջատարներից մեկն է ԱՊՀ-ի և Վրաստանի միջազգային դրամական փոխանցումների շուկայում: Ունենալով գրեթե 4 մլրդ ԱՄՆ դոլարի շրջանառություն՝ համակարգը 2010 թ.-ին մշակել է ավելի քան 6 մլն փոխանցում: Նրա առանցքային նախագիծը անհասցե օպցիայի զարգացումն է, միասնական քարտի առաջխաղացումն է, դրամական փոխանցումների մասնագիտական կենտրոնների բացումն է, տերմինալային ցանցում ինտեգրվելն ու միջազգային ակտիվության մասշտաբային աճը: Համակարգի ծառայությունները հասանելի են աշխարհի 95 երկրների ավելի քան 220 հազ. սպասարկման կետերում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: ՎՏԲ-Հայաստան բանկն ավանդաբար հովանավորչական աջակցություն է ցուցաբերում հայկական, ռուսական և համաշխարհային մշակույթի և արվեստի հայտնի, վառ և հեռանկարային ներկայացուցիչներին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img