Tue, 16 December
0.1 C
Yerevan
USD: 381.70 RUB: 4.80 EUR: 448.19 GEL: 141.59 GBP: 510.68

Daily Archives: Jan 30, 2012

Յուրի Գուսևը նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար

ՎՏԲ-Հայաստան Բանկի Դիտորդական խորհրդի որոշմամբ 2012թ. փետրվարի 1-ից «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յուրի Գուսևը, երկուշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են ԱՄՆ ԴՊՀ հայտարարության շնորհիվ

Անցած հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու արժեքն աճեց 4,3 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1737,72 ԱՄՆ դոլարի:

«Անելիք Բանկի» թողարկած Visa և MasterCard միջազգային պլաստիկ քարտերի թիվը 2011թ.-ին աճել է գրեթե 30 %-ով

«Անելիք Բանկ» ՓԲԸ թողարկած միջազգային VISA, MasterCard պլաստիկ քարտերի թվաքանակը 2011 թվականի ընթացքում ավելացել է ավելի քան 6000-ով` գրեթե 30 տոկոսով, երկուշաթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հայաստանի տնային տնտեսությունների արտարժույթով ներդրած ավանդների ծավալը դեկտեմբերին կազմել է 342,6 մլրդ դրամ

ՀՀ առևտրային բանկերի կողմից Հայաստանի տնային տնտեսություններից արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը 2011 թ.-ի դեկտեմբերի վերջին կազմել է 342,6 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում

Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի սեկցիայում նվազել է 0,06 տոկոսով՝ հասնելով 387,28 դրամի: Առքուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմել է 18,325 մլն ԱՄՆ դոլար, ինչը 37,78 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,37 տոկոսով և շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, կազմել է 387,95 դրամ:

Ամերիաբանկը նոր բանկերի գնման կամ միաձուլման գործարքների մասին կտեղեկացնի գարնանից ոչ շուտ. Ջրբաշյան

Հայկական և վրացական շուկաներում Ամերիաբանկի կողմից նոր բանկերի գնման կամ միաձուլման գործարքների մասին տեղեկատվությունը գարնանից շուտ չի հայտնվի, ասաց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Հայաստան» առևտրի կենտրոնի հետ կապված իրավիճակը խնդրահարույց կամ փակուղային չէ. Ամերիաբանկ

«Հայաստան» առևտրի կենտրոնի շենքի հետ կապված իրավիճակը խնդրահարույց կամ փակուղային չէ, ասել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն ինտերնետ-բանկինգ ծառայության վերաբերյալ հարցում է անցկացնում

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդների շրջանում ինտերնետ-բանկինգ ծառայության վերաբերյալ հարցում է անցկացնում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Fitch-ը նվազեցրել է Բելգիայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի ու Սլովենիայի վարկանիշները

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է եվրագոտու հինգ պետությունների՝ Բելգիայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի ու Սլովենիայի ինքնավար վարկային վարկանիշները, որոնք 2011 թ.-ի դեկտեմբերի 16-ին հայտնվել էին նվազման ուղղությամբ վերանայման ցուցակում, հաղորդվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ: