Յուրի Գուսևը նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի Դիտորդական խորհրդի որոշմամբ 2012թ. փետրվարի 1-ից «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յուրի Գուսևը, երկուշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, Գուսևը պաշտոնը կստանձնի ընթացիկ տարվա փետրվարի 1-ից:

Միաժամանակ նշվում է, որ Գուսևը աշխատում է ՎՏԲ խմբում 2008 թվականից՝ հանդիսանալով Մոսկվայում Գլխամասային բանկի աշխատակից: 2009 թվականից ղեկավարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը:

«ՎՏԲ գլխամասային բանկը շնորհակալություն է հայտնում Վալերի Օվսյաննիկովին Խմբի բիզնեսի զարգացման մեջ ներդրում կատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում այն արդյունքները, որոնց ՎՏԲ-Հայաստան Բանկին հաջողվել է հասնել նրա ղեկավարության ներքո 2007 թվականի մարտից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում: Վալերի Օվսյաննիկովին մաղթում ենք հաջողություններ իր նոր նախագծերում»,- նշեց ՎՏԲ վարչության անդամ Օլգա Դերգունովան:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img