Wed, 2 July
24.1 C
Yerevan
USD: 385.32 RUB: 4.91 EUR: 455.06 GEL: 141.61 GBP: 530.70

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է «BLIZKO» դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է առանց հաշվի բացման «BLIZKO» արագ դրամական փոխանցումների միջազգային համակարգին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2011թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացրել է 272,5 մլրդ դրամ ընդհանուր գումարի փոխանցումներ, որից առանց հաշվի բացման` 5 մլրդ դրամ, և S.W.I.F.T. համակարգով`267,5 մլրդ դրամ:

Հաղորդագրության համաձայն, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «MIGOM», «CONTACT» և «MONEYGRAM» համակարգերի միջոցով:

BLIZKO դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջոցով իրականացվում են արագ դրամական փոխանցումներ ԱՊՀ և որոշ արտասահմանյան երկրների միջև: Փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ.-ից: 2007 թ.-ից բանկը դարձել է «ArCa» վճարային համակարգի անդամ էքվայրինգի մասով:
2011թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացրել է 272,5 մլրդ դրամ ընդհանուր գումարի փոխանցումներ, որից առանց հաշվի բացման` 5 մլրդ դրամ, և S.W.I.F.T. համակարգով`267,5 մլրդ դրամ:   –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ ԿԲ–ի կողմից մոնետար քաղաքականության խստացում

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացում

Ապրիլ ամսվա  ընթացքում բյուջեի հավելուրդը պահպանվել է՝ չնայած կանխատեսվող պակասուրդին. ՀԲ

Համաշխարհային բանկի հունիս ամսվա   «Armenia Monthly Economic Update»-ի համաձայն՝ Հայաստանը 2025 թ.-ի ապրիլին պահպանել է պետբյուջեի հավելուրդը՝ չնայած կանխատեսվող պակասուրդին։

Moody’s-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն

Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ազգային և արտարժույթով ավանդների երկարաժամկետ վարկանիշները B2-ից մինչև B1 և հեռանկարը սահմանել կայուն

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img