Երևանում կկայանա ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի.  /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի՝ մարտի 7-ին, ժամը 16:15-ին, «Արմենիա -Մարիոթ» հյուրանոցի «Փառանձեմ» դահլիճում կհրավիրվի ասուլիս՝ նվիրված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների՝ Երևան կատարելիք այցին:

Այցի նպատակը Հայաստանի տնտեսության ու երկրում ՎԶԵԲ-ի ակնկալվող դերի վերաբերյալ թարմ տեղեկություն ստանալն է: Այցը կկայանա ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի մասով 2012-2015 թվականների նոր ռազմավարության համատեքստում, որում հաստատվում է երկրի կայուն զարգացման օժանդակությունը շարունակելու բանկի անփոփոխ մտադրությունը՝ ֆինանսական սեգմենտի և մասնավոր հատվածի ուժեղացման, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի աջակցության համար:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝

– ՎԶԵԲ-ի՝ Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի մասով գլխավոր տնօրեն Օլիվիե Դեկամպը (Olivier Descamps),

– ՎԶԵԲ-ի՝ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանների գծով տնօրեն Փոլ Անրի Ֆորեստյերը (Paul-Henri Forestier),

-ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը,

ՎԶԵԲ-ի տարածաշրջանի հասարակական կապերի պատասխանատու Լորետա Մարտիկյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img