Wed, 1 October
16.1 C
Yerevan
USD: 382.52 RUB: 4.64 EUR: 449.38 GEL: 140.57 GBP: 514.03

Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 5-9-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժութային հատվածում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն ավելացավ 0,37 տոկոսով՝ հասնելով 390,17 դրամի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 15,53 մլն ԱՄՆ դոլար, ինչը 50,34 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,39 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 10-ին, կազմեց  391,44 դրամ:

Առևտրային շաբաթվա սկզբին ԱՄՆ դոլարը վերսկսեց իր աճը դրամի նկատմամբ՝ հասնելով 2010 թ.-ի մայիսի 11-ից հետո նոր առավելագույն ցուցանիշի՝ 390,60 դրամի: ԱՄՆ դոլարի նման դինամիկան պայմանավորված է բիզնեսի ու բնակչության կողմից որպես ապաստան-արժույթ դոլարի նկատմամբ բարձր պահանջարկով: Բացի այդ ԱՄՆ դոլարի գինն աճում էր FOREX շուկայում հունական պարտատոմսերի փոխանակման արդյունքների կապակցությամբ գոյություն ունեցող մտավախությունների ֆոնի ներքո:

Այս շաբաթ այս ժամանակահատվածի համար Հայաստանում ավանդաբար ոչ բարձր մասնավոր փոխանցումների ֆոնի ներքո ԱՄՆ դոլարը աճի շարունակության հիմքեր ունի: Այնուամենայնիվ, մենք չենք բացառում կարճաժամկետ ուղղումը կարգավորիչի գործողությունների արդյունքում, որը կպահի դրամի փոխարժեքն ավելի ուժեղ արժեզրկումից:

Միաժամանակ Հունաստանին ֆինանսական օգնության առաջին տրանշի տրամադրման մասին ԵՄ ֆինանսների նախարարների որոշման դեպքում ԱՄՆ դոլարը կարող է հայտնվել ճնշման տակ այդ թվում նաև դրամի նկատմամբ: Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում, հավանաբար, կգտնվի 388,0 – 393,0 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 0,69 տոկոսով և կազմել 1,3111: Եվրոյի նվազումը պայմանավորված էր եվրագոտուց ստացված անբարենպաստ նորություններով, այդ թվում նաև հունական պարտքի փրկության շուրջ պահպանվող անորոշությամբ:

Իսկապես, եվրագոտու գործարար ակտիվության ցուցանիշը փետրվարին նվազեց՝ հասնելով 49,3-ը՝ կանխատեսված 49,7-ի դիմաց՝ նշելով տնտեսությունում ակտիվության անկումը: Իսկ 2011 թ.-ի չորրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ-ի վերանայված տվյալները նախորդ եռամսյակի նկատմամբ նվազեցին 0,3 տոկոսով: Ուրբաթ՝ մարտի 9-ին հրապարակված ամերիկյան դրական մակրոտնտեսական վիճակագրությունն աջակցեց դոլարին: Այսպես, ԱՄՆ-ի ոչ գյուղատնտեսական հատվածում փետրվարին նոր աշխատատեղերի թիվն ավելացավ 227 հազարով՝ կանխատեսված 210 հազարի փոխարեն:

Արդյունքում, Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,51 տոկոսով՝ հասնելով 516,95 դրամի:

Այս շաբաթվա սկզբին եվրոյի դինամիկան կորոշվի Բրյուսելում կայանալիք ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով, որի ընթացքում, հավանաբար, որոշում կընդունվի Հունաստանին ֆինանսական օգնության առաջին տրանշի հատկացման մասին: Դրական որոշումը կարող է փոքր-ինչ բարելավել շուկայի մասնակիցների տրամադրությունն՝ աջակցելով եվրոյի աճին:

Եվրոյի վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից հարկավոր է նշել սպառողական գների համաթիվն ու փետրվարին արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխությունը, ինչպես նաև հիմնական տոկոսադրույքին նվիրված ԱՄՆ ՊԴԾ-ի հերթական նիստը: Ակնկալվում է, որ տոկոսադրույքին նվիրված նիստի ընթացքում ամերիկյան կարգավորիչը կրկին կհայտարարի դեռևս երկար ժամանակ ցածր մակարդակի վրա տոկոսադրոյքը պահելու մտադրության մասին, ինչը կարող է աջակցել եվրոյին:

Եվրոպական նորություններից հարկավոր է նշել Գերմանիայի գործարար միջավայրում մարտին տրամադրությունների ZEW ինստիտուտի տվյալների հրապարակումը, ինչպես նաև փետրվարին սպառողական գնաճի տվյալները: Եթե կանխատեսումներն արդարանան, և վերը նշված տնտեսական վիճակագրությունը դրական լինի, ապա եվրոն FOREX շուկայում, հավանաբար, կբարձրանա՝ հասնելով 1,3350-ի: Իսկ եթե մակրոտնտեսական տվյալները բացասական լինեն, ապա եվրոն կարող է նվազել՝ դառնալով 1,2950:

Այս ամենի կապակցությամբ Հայաստանում այս շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 505,0-525,0 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում ռուսական ռուբլու կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,37 տոկոսով՝հասնելով 13,25 դրամի: Դա պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ: Նվազումը հաջողվեց մեղմել ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեքի նվազմամբ:

ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու արժեքն այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Եթե նույնիսկ տնտեսական վիճակագրությունը խառը լինի, Իրանի շուրջ գոյություն ունեցով լարված վիճակն ու նավթի բարձր գները կկարողանան աջակցել ռուբլուն: Այս շաբաթ դոլարի նկատմամբ դրամի ակնկալվող նվազումը ևս կաջակցի ռուբլուն դրամի նկատմամբ:  Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,10 – 13,35 դրամի միջակայքում:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ռիսկի հավելավճաըն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո նվազել է 15–20 բազային կետով․ ԿԲ նախագահ

Նա նշել է, որ դրական միտումն արդեն իսկ ակնհայտ է գործընկերների, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական խմբերի հետ շփումներում. մարդիկ լավատեսորեն են ընդունում այն ինչ, տեղի է ունեցել օգոստոսի 8-ին

ԿԲ նախագահը համաձայն չէ այն քննադատության հետ, որ բանկերը շատ քիչ են ֆինանսավորում տնտեսությունը

Բանկերօ և ֆինանսական համակարգի մոտ, ընդհանուր առմամբ, կուտակվել են բավականին մեծ վարկային պորտֆել, այդ թվում՝ բիզնեսում, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img