Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը ԶԵԱԲ-ից 10 մլն դոլարի վարկ կստանա ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի ստորագրված պայմանագրի համաձայն՝ Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագրով:

«Եվրասիական Բանկի հետ պայմանագրի կնքումը նոր խթան կդառնա փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված բանկի հնարավորությունների ընդլայնման համար», – փաստաթղթի ստորագրման ընթացքում ասել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը: Նշելով, որ փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը բանկի առաջնային ուղղություններից է՝ նա ասել է, որ ԶԵԱԲ-ի հետ փոխհարաբերությունները կշարունակվեն:

«Մենք շարունակելու ենք շարժվել ինչպես այս վարկի ընդլայնման, այնպես էլ ԶԵԱԲ-ի ռազմավարության հետ կապված նոր ծրագրում մեր բանկի ներգրավման ուղղությամբ», – ասել է Խանդկարյանն՝ ավելացնելով, որ ԶԵԱԲ-ն՝ ի դեմս բանկի, հայկական շուկայում ձեռք է բերում հուսալի և հավակնոտ գործընկեր:

Գլխավոր տնօրենը տեղեկացրել է նաև, որ այս եռամյա ծրագրով վարկային միջոցները տրամադրվելու են տարեկան 12-13% տոկոսադրույքով գրեթե բոլոր ոլորտներում գործող ՓՄՁ սուբյեկտներին բացառությամբ ալկոհոլի ու ծխախոտի արտադրության, ինչպես նաև լեռնահումքային ոլորտի: ԶԵԱԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան իր հերթին նշել է, որ ԶԵԱԲ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում փոքր և միջին բիզնեսի աջակցությանը՝ որպես նրա սոցիալտնտեսական զարգացման հիմք:

«Այս վարկը վկայում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի ռազմավարության և հեռանկարներում ԶԵԱԲ-ի վստահության մասին, այն ուղղված է լինելու փոքր և միջին բիզնեսին տրամադրվող բանկային ծառայությունների շրջանակի ընդլայնմանը», – ասել է նա:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռներեցությանն աջակցելու ու ֆինանսական հոսքերի սպասարկման համար: Բանկի բաժնետոմսերի 100-տոկոսանոց սեփականատերն է ռուսական «Գազպրոմբանկը»:

ԶԵԱԲ-ը ստեղծվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ. հունվարին:

Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: Հայաստանը համագործակցում է ԶԵԱԲ-ի հետ 2010 թ.-ի ապրիլից: Հաշվի առնելով Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի հետ ստորագրված այս պայմանագիրը՝ Հայաստանի ֆինանսական հատվածում ԶԵԱԲ-ի ներդրումները գերազանցել են 60 մլն դոլարը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img