Wed, 11 March
-5.9 C
Yerevan
USD: 377.41 RUB: 4.79 EUR: 439.27 GEL: 137.62 GBP: 507.62

ՀՀ տնտեսությունում GPM GOLD-ի ներդրումների ընդհանուր ծավալը առաջիկա տարիներին մոտ 100 մլն դոլար կկազմի

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունում GPM GOLD ընկերության ներդրումների ընդհանուր գումարն առաջիկա տարիներին կկազմի մոտ 100 մլն դոլար, հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոզլովը:

«Այդ գումարի մոտ 50 տոկոսը կազմում են ներգրավված միջոցները, իսկ մնացած մասը ձևավորվում է GPM-ի շահույթից և սեփական միջոցներից»,- ասել է նա լրագրողներին:

Կոզլովը պարզաբանել է, որ միջոցներն ուղղվում են Արարատի ոսկու արդյունահանման գործարանի նորոգմանը, Սոտքի հանքավայրում ֆլոտացիոն արտադրամասի վերազինմանը և տեխնիկայի գնմանը:

«Մենք մտադիր ենք 2012 թվականին իրացնել ներդրումների հիմնական ծավալը՝ մոտ 80 մլն դոլարը, որոնք ներառում են նաև սոցիալական բյուջեն, և ոչ զգալի չափով միջոցներ էլ կներդրվեն 2013 թվականի առաջին եռամսյակում»,- ասել է Կոզլովը՝ ավելացնելով, որ տվյալ նախագծով ներդրումների վերադարձը ծրագրվում է ապահովել 5-6 տարի անց:
Գլխավոր տնօրենը պարզաբանեց նաև, որ այս տարի ակնկալվում է մոտ 2-3-տոկոսանոց աճ, այդ թվում՝ հում հումքի արդյունահանման և հարստացման ցուցանիշներով:
«Շեշտադրումը կդրվի հանքավայրում իրականացվող աշխատանքների վրա, այդ ուղղությամբ աճը կկազմի 2011 թվականի ծավալի շուրջ 40 տոկոսը»,- ասել է նա:

2011թ.-ին Արարատի ՈԱԳ-ում (Ոսկու արդյունահանման գործարան) ավելի քան 870 հազար տոննա հանքաքար է վերամշակվել՝ 2010թ.-ի շուրջ 550 հազար տոննայի դիմաց, աճը կազմել է շուրջ 60 տոկոս, արդյունահանվել է շուրջ 880 հազա տոննա հանքաքար՝ 2010թ.-ի 490 հազար տոննայի դիմաց, ինչն ապահովել է այդ ցուցանիշի 80 տոկոսանոց աճը:

Միաժամանակ արտադրության աճը 2010թ.-ին կազմել է 90 տոկոս, շուրջ 1280 կգ ոսկի է ձուլվել՝ նախորդ տարվա 650 կգ-ի դիմաց:
Կոզլովի խոսքով, ապրանքի մի քանի անգամ հիմնական աճն ակնկալվում է 2013-2014 թվականներին, ինչը պայմանավորված կլինի «Ալբիոն» տեխնոլոգիայի շահագործմամբ:
«Ալբիոն» բացառիկ նորարարական տեխնոլոգիան, որը Հայաստանում GPM ակտիվների արդիականացման լայնածավալ ծրագրի մի մասն է, կբարելավի ձեռնարկության արտադրական արդյունավետությունն էկոլոգիական բարձր չափանիշների պահպանմամբ:

«Մենք ակնկալում ենք, որ ապրանքի արտադրությունը կավելանա այսօրվա ծավալներից մոտ 3-4 անգամ»,- պարզաբանեց նա:

Հայաստանում ոսկու խոշորագույն արտադրող GPM GOLD ընկերությունը, որը տիրապետում է երկրում ոսկու արտադրության երկու խոշոր ակտիվների` Սոտքի ոսկու հանքավայրին և Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային, մտնում է ռուսական GeoProMining (GPM) ընկերությունների խմբի մեջ:

2011 թվականին հիմնված GPM-ը մասնավոր միջազգային ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով: GeoProMining-ը ոսկի է արտադրում «Դորե» համաձուլվածքի և պղնձի, մոլիբդենի և ծարրային խտանյութերի տեսքով: GeoProMining ձեռնարկություններ կան Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում: Հայաստանում GPM-ին են պատկանում երկու ձեռնարկություններ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ)  և GPM Gold ընկերությունը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի

Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը

Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img