Զեղծարարության ռիսկ. ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացրել է չլիցենզավորված ընկերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբեր․/ԱՌԿԱ/.   ՀՀ Կենտրոնական բանկի կողմից անցկացված  ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange) և «GKGD» անուններով  ընկերություններն առաջարկում են մարդկանց ներդնել գումար և խոստանում են դրա դիմաց բարձր եկամուտ վերադարձնել։

ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա։ Այդ անուններով ներկայացող ընկերություններն ՀՀ ԿԲ վերահսկողությունից դուրս են։

«ՀՀ Կենտրոնական բանկը այս ընկերություններին որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա չի տրամադրել, հետևաբար, դրանք գործում են ՀՀ Կենտրոնական բանկի իրավասության սահմաններից դուրս», – հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկը։

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ–ն քաղաքացիներին հորդորել է ցուցաբերել զգոնություն և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից:

Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկը հասանելի է կարգավորողի պաշտոնական կայքում։

Հոկտեմբերին կարգավորող մարմինը նաև հայտնել է իր իրավասության սահմաններից դուրս գտնվող չլիցենզավորված ընկերության հայտնաբերման մասին՝ նշելով, որ bank24.am-ը, իր կայքում և տարբեր սոցիալական ցանցերում (TikTok, Facebook, Instagram) գովազդի միջոցով, հրապարակային առաջարկներ է անում վարկեր տրամադրելու համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img