FrancoFest. ֆրանսիական ժամանակակից գրականությունը՝ հայերենով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբեր․/ԱՌԿԱ/.  Երրորդ անգամ Ակբա բանկի գլխավոր հովանավորությամբ Երևան է տեղափոխվում ֆրանսիական շունչը՝ Ֆրանկոֆեսթը։ Ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնին այս տարի ընթերցողներին հայերեն թարգմանությամբ ներկայացվեց չորս նոր գիրք։

Փառատոնի գլխավոր հյուրը ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկներն էր, ով ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու իր հեղինակած «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։

«Մեր գլխավոր նպատակն է թարգմանել և Հայաստանում ներկայացնել ֆրանսալեզու ժամանակակից գրականությունը՝ դրան ներգրավելով ֆրանսերեն իմացող ուսանողներին, դասախոսներին և տարբեր լսարաններին։ Ակբա բանկի հետ Newmag-ը համագործակցում է իր հրատարակչական ծրագրի երևի առաջին իսկ օրվանից: Ուրախ ենք, որ բանկը Ֆրանկոֆեսթի գլխավոր գործընկերն է արդեն երրորդ տարին անընդմեջ։  Գնահատում ենք Ակբայի հանձնառությունն աջակցելու ժամանակակից ֆրանկոֆոն և որակյալ բովանդակության ստեղծմանը»,- նշել է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ 

«Ֆրանսիական գրականությունը ներկայացնող այս փառատոնը նոր հնարավորություն է ստեղծում ֆրանսիացի գրողների համար: Սա իմ առաջին գիրքն է Հայաստանում, և ես բավական անհանգիստ եմ՝ տեսնելու, թե ինչպես մարդիկ կընդունեն այն։ Հայ-ֆրանսիական կապերն ավելի քան մեկ դարի պատմություն ունեն։ Գրականությունն այդ համագործակցության մի մասն է կազմում»,- նշել է գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները։

Այս տարի առաջին անգամ 49 երկրների հետ Հայաստանը ներկայացրեց  Գոնկուր մրցանակակրի իր թեկնածուին։ Ազգային ժյուրիի ընտրությամբ Գոնկուրի հայաստանյան հաղթողը Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպն է:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img