Armbanks.am ֆինանսաբանկային պորտալը հաղթել է Armenia Digital Awards 2025–ում

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալության Armbanks.am ֆինանսաբանկային պորտալը դարձել է Armenia Digital Awards2025 հեղինակավոր ազգային մրցանակի հաղթող Best Website Redesign անվանակարգում։

«Armbanks.am–ի ռեդիզայնը մեզ համար պարզապես ինտերֆեյսի թարմացում չէ։ Մենք ձգտում էինք ստեղծել ժամանակակից տեխնոլոգիական հարթակ, որը ֆինանսական տեղեկատվության հետ աշխատանքը դարձնում է ավելի հեշտ և հարմար օգտատերերի համար։ Armenia Digital Awards մրցանակը հաստատում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», — ընդգծել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը։

Armenia Digital Awards 2025 մրցանակը նշում է ձեռքբերումները թվային տեխնոլոգիաների, մարքեթինգի և ստեղծարար լուծումների ոլորտում՝ ներգրավելով մասնագետների և ոլորտի առաջնորդների լայն շրջանակի։

Այս տարի ևս մեկ մրցանակ է ստացել գործակալության հիմնական հարթակը՝ arka.am կայքը, որն արժանացել է «ոսկու» Best Digital News Platform անվանակարգում։

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալություն հիմնադրվել է 1996 թվականին և Հայաստանի առաջատար բիզնես և ֆինանսատնտեսական ԶԼՄ-ներից մեկն է։

Գործակալությունը հրապարակում է ամենօրյա լուրեր և վերլուծական նյութեր՝ տնտեսության, ֆինանսների, բանկերի, ՏՏ–ի, էներգետիկայի, տուրիզմի, կապիտալի շուկայի ոլորտներում, ինչպես նաև վարում է Armbanks.am (բանկային ոլորտ) և Arkatelecom.am (հաղորդակցություն, տեխնոլոգիաներ, ստարտաներ) մասնագիտացված պորտալները։Arka.am կայքը մշտապես ներառված է երկրի ամենամեջբերվող տնտեսական աղբյուրների շարքում և ծառայում է որպես վստահելի հարթակ մասնագիտական համայնքի, ներդրողների և բիզնես մեդիայի համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img