Անելիք Բանկն ամբողջովին նորացրել է իր պաշտոնական կայքը 13:42

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկն ամբողջովին նորացրել է իր պաշտոնական կայքը՝ www.anelik.am, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսուհետ այցելուներն առավել արագ ու մատչելի կերպով կարող են ծանոթանալ իրենց հետաքրքրող տեղեկություններին: Կայքի  բաժիններն առանձնացվել են ըստ ուղղությունների և դարձել առավել հասանելի այցելուների համար:

Անելիք բանկի Գովազդի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը հույս է հայտնել, որ նոր կայքը հանրության կողմից  հավանության կարժանանա,  քանի որ այն ստեղծվել է ժամանակակից պահանջներին համապատասխան և ունի յուրահատուկ դիզայներական լուծումներ` միաժամանակ լինելով բավական պրակտիկ ու մատչելի այցելուների համար:

«Կայքի ստեղծումը բավականին ժամանակատար էր, քանի որ մենք մանրակրկիտ ուշադրություն ենք դարձրել յուրաքանչյուր մասնիկի և, քննարկելով դրանք,  հնարավորինս հարմարավետ ենք դարձրել այն  հաճախորդների համար: Արդյունքում ստացել ենք բավականին հաճախորդամետ կայք»,- ասել է նա:

Արևյանն ասել է նաև, որ հաճախորդը նոր կայքում բավական արագ կարող է գտնել իրեն հետաքրքրող ցանկացած ինֆորմացիա բանկի ծառայությունների մասին:

«Այս պահի դրությամբ առկա է կայքի միայն հայերեն տարբերակը, բայց շատ շուտով ակտիվ կլինի նաև կայքի անգլերեն տարբերակը»,- ասել է վարչության պետը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը ստեղծվել է 1997թ.-ին, այսօր գործում է գրեթե 90 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 63 հազար վճարման կետեր:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 6–12)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայի ուշադրության կենտրոնում էին, մասնավորապես, Կենտրոնական բանկի ղեկավարության հայտարարությունները մակրոտնտեսական ռիսկերի վերաբերյալ, արտաքին շոկերի հնարավոր գնաճային ազդեցության գնահատականները, սթեյբլքոինների քննարկումը և տարածաշրջանային վճարային ենթակառուցվածքների զարգացումը

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՀՀ Կենտրոնական բանկի կայքը և բանկային հաշիվների ռեեստրը 4 ժամով հասանելի չեն լինի

Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img