ԶԱԲ-ը Հայաստանի ՀՆԱ աճի դանդաղում է կանխատեսում 2012 թ.-ին` մինչև 3,8%

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) 2012 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի մինչև 3,8 տոկոս աճի դանդաղում և 2013 թվականին մինչև 4,2 տոկոս արագացում է կանխատեսում,  ասվում է ԶԱԲ-ի կայքում տեղադրված Ասիայի զարգացման տեսությունում (Asian Development Outlook 2012):
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը 2012-2013 թվականներին կզսպվեն Եվրոպայի երկրների տնտեսությունների թուլացմամբ և այդ գործընթացի հնարավոր բացասական ազդեցությամբ երկիր մտնող դրական փոխանցումների հիմնական աղբյուրի՝ Ռուսաստանի վրա:
Միաժամանակ տարածաշրջանի ՀՆԱ աճը 2012 թվականին կանխատեսվում է մինչև 6,1 տոկոս, իսկ 2013 թվականին՝ 6,2 տոկոս:
Միևնույն ժամանակ, ԶԱԲ-ի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, Հայաստանի գնաճը 2012 թվականին կդանդաղի մինչև 4,1 տոկոսով, իսկ 2013 թվականին կարագանա մինչև 4,5 տոկոս:
Բանկում կարծում են, որ միջազգային շուկաներում հումքային ապրանքների պահանջարկի կրճատման արդյունքում հիմնական հումքային ապրանքների գների նվազումը կարող է բացասաբար ազդել Հայաստանում արտահանումից ստացված միջոցների ծավալների վրա:
Աղբյուրի համաձայն՝ 2012 թվականին ընթացիկ հաշվի բալանսի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ 11,2 տոկոսը, իսկ 2013 թվականին այս ցուցանիշը կանխատեսվում է ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով:
Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանի գնաճը 2012 թվականին ծրագրված է 4 (±1,5%) տոկոս, իսկ 2012 թվականի Հայաստանի ՀՆԱ աճը նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակով:
Զարգացման ասիական բանկը ստեղծվել է 1966 թվականին, դրա անդամ են 67 երկրներ: Հայաստանի Հանրապետությունը ԶԱԲ-ի անդամ է 2005 թվականի սեպտեմբերի 20-ից՝ միանալով «Զարգացման ասիական բանկի հիմնադրման մասին համաձայնագրին»: Հայաստանի կառավարության և ԶԱԲ-ի միջև մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր կան: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img