«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի VIP հաճախորդների համար STATUS բաժանմունք է բացվել

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի VIP հաճախորդների համար STATUS բաժանմունք է բացվել Երևանի կենտրոնում:

STATUS բաժանմունքի յուրաքանչյուր հաճախորդ կարող է բանկային բարձրակարգ ծառայություններ ստանալ անհատական խորհրդատվության աջակցությամբ: Բաժանմունքի ծառայություններից կարող են օգտվել նաև բանկի այն հաճախորդները, ովքեր բանկում առնվազն 20 մլն դրամի չափով ավանդ կամ կուտակային գումար ունեն:

«Մենք շարունակում ենք բաժանմունքների ցանցի ռազմավարական ընդլայնում իրականացնել, և այս անգամ մենք շեշտը դրել ենք STATUS հաճախորդների վրա, ովքեր բավականաչափ ավանդ են ունեցել վերջին տարիներին բանկի ձեռք բերած հաջողության գործում»,- բաժանմունքի բացման արարողության ժամանակ ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Նրա խոսքով՝ հաճախորդներից շատերը կորպորատիվ հաճախորդներ են և երկար տարիներ ի վեր օգտվում են բանկի ծառայություններից:
«Քանի որ STATUS-հաճախորդները մեզ համար հատուկ նշանակություն ունեն, մենք ցանկանում ենք ստեղծել հատուկ բաժանմունք, որը կտարբերվի ոչ միայն իր դիզայնով, այլև գործառույթային հնարավորություններով»,- հստակեցրեց նա:

STATUS-հաճախորդներին կտրվի World Black Edition Master Card քարտի և «Միջազգային կոնսերժ» ծառայության անվճար օգտագործման հնարավորություն, ինչպես նաև նրանք կկարողանան STATUS-փաթեթեների տարաբնույթ ծառայություններից օգտվել արտոնյալ պայմաններով:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը բացառիկ պայմանագրի հիման վրա Հայաստանում ներկայացնում է World Black Edition Master Card քարտերը, և շուտով մենք դրանք կտրամադրենք մեր բոլոր STATUS- հաճախորդներին»,- ասաց Քլիֆորդը՝ ավելացնելով, որ դա տեղի կունենա ընթացիկ տարվա հունիսին:

STATUS բաժանմունքի բացմանը մասնակցում էին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վաչե Մանուկյանը, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ինչպես նաև բանկի STATUS-հաճախորդները:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի նոր բաժանմունքի բացումով Երևանի տարբեր վարչական շրջաններում կգործեն ինը բաժանմունքներ, ինչպես նաև 50 բանկոմատներ:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիայի անդամ է: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img