Wed, 5 February
3.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Jul 12, 2012

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը նվազել է 1.75 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 411,60 դրամ

Հուլիսի 12-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 411,60 դրամ՝ հուլիսի 11-ի նախորդ առուվաճառքների ցուցանիշի համեմատ կրճատվելով 1.75 կետով։

Հուլիսի 12-ի դրությամբ հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 413,5 դրամ

Ընթացիկ տարվա հուլիսի 12-ի դրությամբ, հուլիսի 11-ի ցուցանիշի համեմատ Հայաստանի արժութային շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 2,34 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 413,5 դրամ։ Այդ մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում մայիսին կրճատվել է մինչև 11,9 տոկոս

Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2012թ.-ի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 0,4 տ.կ.-ով՝ մինչև 11,9 տոկոս, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում:

«Էկոտոմատո» ջերմոցային ընկերության շինարարության ֆինանսավորման մեջ ՎՏԲ – Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է $4 մլն.

«Էկոտոմատո» ընկերության ջերմոցային տնտեսության շինարարության ֆինանսավորման մեջ ՎՏԲ – Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է 4 մլն դոլար, հինգշաբթի լրագրողներին ասաց «Էկոտոմատո» ՓԲԸ տնօրեն Արսեն Սանդոյանը։

ՀԲ կազմակերպությունների խումբը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին 2012 ֆին. տարում $10,5 մլրդ է հատկացրել

Համաշխարհային բանկի կազմակերպությունների խումբը 2012 ֆինանսական տարում, որն ավարտվել է հունիսի 30-ին, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի՝ ձևավորվող շուկաներով երկրների կառավարություններին 10,47 մլրդ ԱՄՆ դոլար չափով գումար է հատկացրել, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ՀԲ հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է սպասարկել ANELIK միջազգային դրամական փոխանցումների համակարգը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է սպասարկել ANELIK միջազգային դրամական փոխանցումների համակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հայկական դրամի արժևորման միտում է նկատվում. թերթ

Հայկական դրամն առաջին անգամ վերջին երկու ամիսներին արժևորվել է 6 կետով, գրում է «Օրակարգ» թերթը։ Աշխատանքային չորս օրերին (հուլիսի 9-11-ը) կոտրել են վերջին երկու ամիսներին հայկական դրամի նկատվելի արժեզրկումը։ Այս շաբաթ դրամը սկսել է արժևորվել, և, կարծես, այդ միտումը շարունակվում է։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է տարվա երկրորդ եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը, 2. ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 3. HSBC Բանկ Հայաստանը, 4. ՎՏԲ-Հայաստան Բանկը, 5. Անելիք Բանկը։

ԱՊՊԱ-ի շնորհիվ հայ ապահովագրողների վնասները 78%-ից հասել են 69,3%-ի. թերթ

Հայկական ապահովագրական շուկայում գործող ընկերությունների վնասաբերության մակարդակը 2012 թվականի 5 ամիսների կտրվածքով կտրուկ նվազել է, և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության հետ կապված խնդիրները, կարծես, նահանջում են, գրում է «Օրակարգ» թերթը։

ՀՀ վճարային հաշվեկշռի կապիտալ և ֆինանսական հաշվի դրական սալդոն առաջին կիսամյակում կրճատվել է 13,6 տոկոսով՝ կազմելով 329,7 մլն դոլար

Հայաստանի վճարային հաշվեկշռի կապիտալ և ֆինանսական հաշվի դրական սալդոն առաջին կիսամյակում կազմել է 329,7 մլն դոլար։

Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը մայիսի 31-ի դրությամբ ավելացել է 41,6%-ով՝ հասնելով 325,5 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով ներգրաված ավանդների ծավալն այս տարվա մայիսի վերջին կազմել է 325,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 41,6%-ով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում: