«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է տարվա երկրորդ եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը, 2. ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 3. HSBC Բանկ Հայաստանը, 4. ՎՏԲ-Հայաստան Բանկը, 5. Անելիք Բանկը։

Երկրորդ եռամսյակում Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշի աղյուսակում ընդգրկվել է 21 առևտրային բանկ։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 4123,72՝ 2011 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 15 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎԻ-ն 2011 թվականի երկրորդ եռամսյակում կազմում էր 3586)։ Միաժամանակ 2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ, ԸՎՑ-ն աճել է 20,9 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ-ն 2012 թվականի առաջին եռամսյակում կազմում էր 3411,6)։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վեջնական ցուցիչը 2012 թվականի երկրորդ եռամսյակում 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2352,7-ից մինչև 2962,8, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 2171,2-ց մինչև 2962,8։

Միաժամանակ, Ամերիաբանկի ԸՎՑ-ն կազմել է 789,4 նախորդ տարվա  2-րդ եռամսյակի 871,3 դիմաց և 417՝ 2012 թվականի առաջին եռամսյակում, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆԸ՝ 727,9 նախորդ տարվա 253,8-ի դիմաց և համապատասխանաբար 284,44։ Առաջատարների ցուցակի երրորդ բանկի՝ HSBC Բանկ Հայաստանի ԸՎՑ-ն կազմել է 638,3 59,1-ի դիմաց և 487,1՝ առաջին եռամսյակում, ՎՏԲ-Հայաստան Բանկինը՝ 456, 2 533,1-ի դիմաց և 425,67՝ առաջին եռամսյակում, իսկ առաջատար հնգյակը եզրափակող Անելիք Բանկինը՝ 351,1՝ 169,1-ի դիմաց և 445,9՝ առաջին եռամսյակում։

Առաջատար բանկերի հնգյակին բաժին է ընկել մամուլի տեղեկատվության ընդհանուր ծավալի 72 տոկոսը, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 66 տոկոս, 2012 թվականի առաջին եռամսյակում՝ 71 տոկոս։

Ինչպես ցույց է տալիս ընթացիկ եռամսյակում ստացված մամուլի ազդանշանների վեևլուծությունը, մամուլի վարկանիշի առաջատար դիրքերը զբաղեցնող բանկերի կառուցվածքում որոշակի փոփոխություններ են կատարվել 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, Ամերիաբանկը պահպանել է իր առաջատարի դիրքը, թեև ԸՎՑ-ն կրճատվել է 4,9 տոկոսով։ Երկորդ տեղում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ բարձրանալով հինգերորդ տեղից (դրա ԸՎՑ-ի աճը կազմել է 255 տոկոս)։ Երրորդ հորիզոնականում տեղավորվել է HSBC Հայաստան Բանկը (դրա ԸՎԻ-ի աճը կազմել է 131 տոկոս)։ Միաժամանակ, 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, չորրորդ տեղում է ՎՏԲ Հայաստան Բանկը, որի ԸՎՑ-ի անկումը կազմել է 14,4 տոկոս։ Առաջատարների հնգյակը եզրափակում է Անելիք Բանկը՝ հաշվետու ժամանակահատվածում 7-րդ տեղից բարձրանալով 5-րդ տեղ, որի ԸՎՑ-ն աճել է կրկնակի։
Ընթացիկ տարվա նախորդ եռամսյակի համադրությամբ Ամերիաբանկը չորրորդից բարձրացել է առաջին տեղ և առաջատար է դարձել (ԸՎՑ-ն գրեթե կրկնակի աճել է)։ Դրան հաջորդող ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ բարելավել է դիրքը չորս կետով (ԸՎՑ աճը՝ 7,5 անգամ)։ Երկրորդ եռամսյակի համեմատ երրորդ տեղում է  HSBC Բանկ Հայաստանը՝ նախորդ եռամսյակի համեմատ իջնելով առաջին հորիզոնականից (ԸՎՑ-ի աճը՝ 31 տոկոսով)։ ՎՏԲ Հայաստան Բանկը, որի ԸՎՑ-ն աճել է 7 տոկոսով, ինչպես նախորդ եռամսյակում, մնացել է առաջատարների հնգյակում։ Միաժամանակ, առաջատարների հնգյակը եզրափակում է Անելիք Բանկը, որը երկրորդ տեղից իջել է հինգերորդ հորիզոնական՝ եռամսյակի ընթացքում ԸՎՑ-ի 21,3 տոկոսանոց անկման պատճառով։

Հարկ է նշել, որ տեղեկատվական ազդանշանների առանձնացման համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ, այդ թվում՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում #02(10), 2012 թվականի II եռամսյակ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԶԲ-ն 2026 թ.-ի վերջին Հայաստանում կանխատեսում է 4,4% գնաճ

Հայաստանում գնաճը 2026 թ.-ի վերջին տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, կանխատեսում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ):

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 31 – սեպտեմբերի 6)

Հայաստանի ֆինանսական օրակարգը անցյալ շաբաթ կապված էր կապիտալի շուկայի զարգացման, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև պետական ծրագրերի իրականացման համար միջազգային ֆինանսավորման ներգրավման հետ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է (ՎԻԴԵՈ)

Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49

Օգոստոսին կապիտալիզացիան գերազանցել է 356 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսին գերազանցել է 356.2 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img