Sun, 19 October
17.1 C
Yerevan
USD: 382.59 RUB: 4.71 EUR: 447.25 GEL: 141.36 GBP: 513.89

Բանկերը ցանկանում են միասին պաշտպանվել LIBOR-ին վերաբերող մեղադրանքներից

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Միջբանկային դրույքների հետ կապված խարդախությունների մեջ կասկածվող բանկերը ցանկանում են կոլեկտիվ համաձայնության գալ կարգավորիչների հետ և ոչ թե միայնակ բախվել այդ բացասական արձագանքին, ինչպես դա պատահեց  Barclays-ի հետ, պատմել են Reuters-ի աղբյուրները, որոնք ծանոթ են գործին։

Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, իշխանությունների հետ համագործակցելու համար Barclays-ը տուգանքի 30 տոկոս «զեղչ» ստացավ, սակայն բանկը լուրջ վնաս կրեց մի քանի թոփ-մենեջերների հրաժարականների և հրապարակային քննադատման պատճառով։

Աղբյուրները պատմել են, որ կասկածանքի տակ հայտնված բանկերը չեն ցանկանում հայտնվել Barclays-ի վիճակում և նման թշնամական վերաբերմունքի արժանանալ քաղաքական գործիչների և հանրության կողմից։ Նրանք չեն պարզաբանել, թե հատկապես որ բանկերն են քննարկում համատեղ գործողությունների հնարավորությունը։ Այդ գործով հետաքննություններ են տարվում ավելի քան տասնյակ վարկային կազմակերպությունների, մասնավորապես՝ Citigroup-ի, HSBC-ի, Deutsche Bank-ի և JPMorgan Chase-ի նկատմամբ։  Հետաքննությամբ զբաղվում են Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորման և հսկողության վարչությունը (FSA) և ԱՄՆ ժամկետային բորսային առևտրի հանձնաժողովը (CFTC)։

Քննարկումները նախնական են, դեռ հայտնի չէ՝ կարգավորիչները կցանկանան արդյո՞ք բանակցություններ սկսել, որոնց նպատակը տրիլիոնավոր պայմանագրերի հիմք հանդիսացող LIBOR (London Interbank Offered Rate, Լոնդոնյան առաջարկվող միջբանկային դրույքաչափ) բանկային հաշվառման դրույքի խարդախությունների հետաքննությունն է։

Բանկիրներից մեկը ենթադրում է, որ խմբային համաձայնագիրը կհետաքրքրի կարգավորիչներին, քանի որ այդ դեպքում նրանք կկարողանան բարձրաձայնել այն թիվը, որը գրավիչ է թերթերի վերնագրերի համար, և ակդպիսով ցույց տալ, որ բանկային բնագավառի խախտումների համար խիստ են պատժում։

Նման համաձայնագրի գլխավոր խոչընդոտն այն է, որ ընթացող հետաքննության ֆոնին մի քանի ներդրումային բանկեր տատանվում են համատեղ աշխատելու հարցում։ Յուրաքանչյուր բանկ պետք է հաշվետվություն ներկայացնի տարբեր կարգավորիչների առաջ, իսկ մեղադրանքները ամեն դեպքում կտարբերվեն, ինչը նույնպես նվազեցնում է համաձայնագրի կնքման հնարավորությունները, պատմել է կասկածի տակ հայտնված բանկերից մեկի աղբյուրը։

Վերլուծաբանների գնահատականով՝ աղմուկը ոլորտի համար 20-40 մլրդ դոլար կարժենա, և այն կարող է թուլացնել բանկային հատվածը, որը փորձում է հաղթահարել 2007-2009 թվականների ճգնաժամի հետևանքները և գլուխ հանել Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսական անկումից, ինչպես նաև՝ կարգավորիչների պահանջների խստացումից։

Նախօրեին The Financial Times-ը գրել էր, որ Barclays-ի հետ համաձայնություն ունենալու կասկածի տակ են ընկել Crédit Agricole, HSBC, Deutsche Bank և Société Générale բանկերը։ Թերթի աղբյուրները պատմել են, որ 2005-2007թ.-ին բրիտանական բանկում աշխատող թրեյդեր Ֆիլիպ Մորիոսեֆը շահույթ ստանալու համար մի քանի բանկերում թրեյդերների շրջանում զբաղվել է առևտրային ռազմավարությունների հավասարեցմամբ։ Իբր այլ բանկերի թրեյդերներ կապված են եղել ևս նրա հետ։

LIBOR-ի հետ կապված խարդախությունների պատճառով Barclays-ի շուրջ առաջացած աղմուկը հանգեցրեց նրան, որ մի քանի թոփ-մենեջերներ, այդ թվում բանկի վարչության նախագահներ հրաժարական տվեցին։ Վարկային կազմակերպությունն ընդհանուր առմամբ 452 մլն դոլարի չափով տուգանքի ենթարկվեց: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

Բավրա

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img