Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Jul 24, 2012

Ռուբլին շարունակում է մնալ ճնշման տակ, սակայն հավանական է, որ կայունանա. վերլուծաբաններ

Դոլարի նկատմամբ ռուսական արժույթի փոխարժեքը երեքշաբթի հավանաբար կկայունանա նախօրեին ձեռք բերված (դոլարի էական թռիչքից հետո) մակարդակի մոտ։ Հունաստանի և Իսպանիայի պարտքային խնդիրների շուրջ անորոշ իրավիճակը պահպանում է ռուբլու հետագա նվազման վտանգը, ասում են վերլուծաբանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Կանխատեսումներ

Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ մոտ $776,9 մլն են գնել

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $76,9 մլն՝ 1 դոլարի դիմաց 411,10 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $4,6 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 4,6 մլն դոլար՝ ավելի քան 3 անգամ նվազելով նախորդ շաբաթվա ցուցանիշից, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը նվազել է 2,02 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 408.98 դրամ

Հուլիսի 24-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 408,98 դրամ՝ հուլիսի 23-ի նախորդ առուվաճառքների ցուցանիշի համեմատ կրճատվելով 2,02 կետով։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 24-ին մեկ դոլարի դիմաց 410,50 դրամ է կազմել

Ընթացիկ տարվա հուլիսի 24-ին, հուլիսի 23-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,75 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 410,50 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությունը բաց է Հայաստանի համար. Նարիշկին

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությունը բաց է Հայաստանի համար, երեքշաբթի ՀՀ ԳԱԱ-ում հայ գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։

ՀՀ բանկերի սեփական կապիտալը II եռամսյակում ավելացել է 4,62%-ով՝ հասնելով 387,3 մլրդ դրամի

Հայաստանի բանկերի սեփական կապիտալը 2012 թ.-ի երկրորդ եռամսյակում, տարեսկզբի համեմատ, ավելացել է 4,62 տոկոսով և կազմել շուրջ 387,3 մլրդ դրամ:

Moody’s-ը նվազեցրել է ԳՖՀ-ի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի վարկանիշների կանխատեսումը

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը վատացրել է Գերմանիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի սուվերեն վարկային վարկանիշների «Aaa» կանխատեսումը կայունից մինչև բացասական, երեքշաբթի հայտնում է Ֆրանս Պրեսը։

ԱՄՆ բորսաները 0,8-1,2% են կորցրել Եվրոպայի իրավիճակի մտավախությունների ֆոնին

ԱՄՆ ֆոնդային ինդեքսները երկուշաբթի 0,8-1,2 տոկոս են կորցրել Եվրոպայում Իսպանիայի և Հունաստանի բացասական տվյալների կապակցությամբ ստեղծված իրավիճակի առիթով ներդրողների ուժեղացած մտավախությունների, ինչպես նաև Չինաստանի տնտեսական զարգացման դանդաղման հավանականության հայտարարությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները։