ԱՄՆ բորսաները 0,8-1,2% են կորցրել Եվրոպայի իրավիճակի մտավախությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ֆոնդային ինդեքսները երկուշաբթի 0,8-1,2 տոկոս են կորցրել Եվրոպայում Իսպանիայի և Հունաստանի բացասական տվյալների կապակցությամբ ստեղծված իրավիճակի առիթով ներդրողների ուժեղացած մտավախությունների, ինչպես նաև Չինաստանի տնտեսական զարգացման դանդաղման հավանականության հայտարարությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները։

Dow Jones արդյունաբերական ինդեքսը նվազել է 0,79 տոկոսով և կազմել է 12721,46 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը կորցրել է 1,2 տոկոս և հասել է 2890,15 կետի։  S&P լայն շուկայի ինդեքսն ընկել է 0,89 տոկոսով՝ մինչև 1350,52 կետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ներդրողների ուշադրությունը երկուշաբթի կրկին գրավել են Իսպանիային և Հունաստանին վերաբերող լուրերը։

Իսպանական ևս մեկ շրջան՝ Մուրսիան, մտադիր է դիմել դաշնային իշխանություններին իշխանություններին ֆինանսական աջակցության խնդրանքով։ Ուրբաթ հայտնի է դարձել, որ Վալենսիայի իշխանությունները դիմել է Մադրիդի նախարարների կաբինետին՝ պարտքերի վերաֆինանսավորման համար 2-25, միլիարդ եվրոյի տրամադրման մասին։ Փորձագետները մտավախություններ ունեն, որ նրանց օրինակին կհետևեն երկրի այլ շրջաններ ևս, ինչն արդյունքում Իսպանիային կմղի արտաքին ֆինանսական օգնություն ստանալու անհրաժեշտությանը։

Այդ ֆոնին Իսպանիայի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 7,55 տոկոսի, ինչը պատմական առավելագույն արժեքն է երկրի՝ եվրագոտում գտնվելու ժամանակահատվածում։ Երկամյա թղթերի եկամտաբերությունը թռիչք է կատարել 66 բազիսային կետով՝ մինչև 6,42 տոկոս։ «Մի ժամանակ նրանք բախվել են բանկերի խնդրին, բայց հիմա խոսքը վարկունակության խնդրի մասին է։ Շուկան դրան պատչաստ չէր»,- MarketWatch գործակալությանը հայտնեց Janney Montgomery Scott LLC-ի ներդրումների ավագ ռազմավար Մարկ Լուչինին (Mark Luschini)։

Երկրի կառավարությունը մտադիր է այս շաբաթ մի շարք հրատապ խորհրդատվությւոններ անցկացնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։

Եվրագոտու մեկ այլ խնդրահարույց երկիր է Հունաստանը, որը, շուկայի մասնակիցների մխավախություններով, չի կարողանա կատարել միջազգային վարկատուների առջև ունեցած իր պարտավորությունները։

Der Spiegel գերմանական պարբերականը հայտնել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը ծրագրում է մոտ ժամանակներում դադարեցնել Հունաստանին հատկացվող ֆինանսական վճարումները, ինչի արդյունքում երկրի դեֆոլտը հնարավոր է արդեն սեպտեմբերին, սակայն ավելի ուշ ԱՄՀ ներկայացուցիչը հայտնել է, որ շարունակում է աջակցել Հունաստանին։

Երեքշաբթի՝ հուլիսի 24-ին, միջազգային վարկատուների առաքելությունը կմեկնի Աթենք, որտեղ բանակցություններ կտանի երկրի կառավարության հետ տնտեսման հետագա քայլերի մասին։

Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Անտուան Կոլոմբանին, երկրի տնտեսությունը փրկելու ծրագրի շրջանակներում ռեկապիտալիզացման միջոցներ ստացող հունական բանկերին լուրջ ստուգումներ և վարչական վերափոխումներ են սպասում։

Բացի այդ, Der Spiegel պարբերականը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ծրագրում խնդրել խորհրդարանին Հունաստանին ֆինանսական օգնության երրորդ տրանշի հատկացման մասին։

Լավատեսություն չեն ավելացրել նաև Չինաստանի ԿԲ դրամային քաղաքականության կոմիտեի անդամ Սուն Գոցինի հայտարարություններն այն մասին, որ երկրի ՀՆԱ աճի տեմպերը կարող են դանդաղել մինչև 7,4 տոկոս այս եռամսյակում։

Բացի այդ, առուվաճառքի ընթացքի վրա ազդել են կորպորատիվ լուրերը։ McDonald’s ամերիկյան կորպորացիայի (արագ սննդի ռեստորանների աշխարհի խոշորագույն ցանց) մաքուր հասույթը երկրորդ եռամսյակում կրճատվել է 4 տոկոսով՝ մինչև 1,34 միլիարդ դոլար, կամ մեկ բաժնետոմսի դիմաց 1,32 դոլար՝ նախորդ տարվա ապրիլ-հունիսի 1,35 դոլարի դիմաց։ Միաժամանակ, վերլուծաբանները ակնկալում էին բաժնետոմսի դիմաց 1,38 դոլար։

Նավթագազային ճյուղի սարքավորումների ամերիկյան արտադրող Halliburton Inc.-ն առաջին կիսամյակում հասույթն ավելացրել է 9 տոկոսով՝ մինչև 1,36 միլիարդ դոլար, կամ մեկ բաժնետոմսի դիմաց 1,47 դոլար՝ նախորդ տարվա առաջին վեց ամիսներին ֆիքսված 1,37 դոլարի դիմաց։ Միաժամանակ, երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության մաքուր հասույթը նվազել է 0,2 տոկոսով՝ մինչև 737 միլիոն դոլար, կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,80 դոլար։ Վերլուծաբաններն ակնկալում էին մեկ բաժնետոմսի դիմաց 0,75 դոլար։

DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։

S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական
կապիտալիզացման։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացման։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամն ամրապնդվել է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ. ԿԲ

2026 թ.-ի օգոստոսի 24-ի դրությամբ ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 25-ի համեմատ նվազել է 0.04 կետով՝ կազմելով 364.56 դրամ։

Հայաստանի բանկերը քաղաքացիներին անվճար կտրամադրեն հաշիվների մասին տեղեկանքներ

Հայաստանում ֆիզիկական անձինք հնարավորություն կստանան առևտրային բանկերից անվճար ստանալ էլեկտրոնային տեղեկանքներ իրենց բանկային հաշիվների, դրանց մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության մասին: Այս մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ՀՀ-ի պետական պարտքը  միջնաժամկետ հեռանկարում կայուն կլինի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում. S&P

Հայաստանի պետական պարտքը (բացառությամբ իրացվելի ակտիվների) միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կայուն կմնա ՀՆԱ-ի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում: Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 17–23)

Հայաստանի ֆինանսական շուկայի շաբաթվա առանցքային իրադարձությունների թվում են բանկային քոմփլայենսի նոր պահանջները, հաշիվների խարդախ օգտագործման դեմ ուղղված միջոցառումները և կապիտալի շուկայի զարգացման հետ կապված որոշումները

«Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային

Յունիբանկի հովանավորությամբ ստեղծված «Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը օգոստոսի 26-ին, 27-ին և 29-ին Երևանում կանցկացնի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img