Ռուբլին շարունակում է մնալ ճնշման տակ, սակայն հավանական է, որ կայունանա. վերլուծաբաններ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Դոլարի նկատմամբ ռուսական արժույթի փոխարժեքը երեքշաբթի հավանաբար կկայունանա նախօրեին ձեռք բերված (դոլարի էական թռիչքից հետո) մակարդակի մոտ։ Հունաստանի և Իսպանիայի պարտքային խնդիրների շուրջ անորոշ իրավիճակը պահպանում է ռուբլու հետագա նվազման վտանգը, ասում են վերլուծաբանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կանխատեսումներ
Համաշխարհային առևտրային հարթակներում հերթական մտավախությունն է առաջացել եվրոպական պարտքային խնդիրների խորացման առումով, ինչը գերազանց առիթ է դոլարի ամրապնդման համար, կարծում է «Վելես Կապիտալ» ներդրումային ընկերության վերլուծաբան Յուրի Կրավչենկոն։
«Սակայն առավոտյան ամերիկյան ֆյուչերսները կանաչ գոտի են դուրս եկել, և ներդրողները կարծես փոքր-ինչ հանդարտվել են։ Ռուսական շուկայում դոլարի փոխարժեքը հավանաբար կմնա 32,5-33 ռուբլու միջակայքում»,- ասել է նա։
Արժութային շուկայում հնարավոր է ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի ամրապնդման միտումը պահպանվի, սակայն առուվաճառքների սկզբում կտրուկ փոփոխություններ դժվար թե լինեն, կարծում է «Օլմա» ներդրումային ֆիրմայի առաջատար վերլուծաբան Անտոն Ստարցևը։
Արտաքին գործոնները միանշանակ չեն
Ամերիկյան ֆոնդային ցուցիչների մեծ մասը նախորդ առուվաճառքների ժամանակ կորցրեցին 0,8-1,2%՝ Եվրոպայում առկա իրավիճակի առումով ներդրողների՝ Իսպանիայից և Հունաստանից ստացված բացասական լուրերի, ինչպես նաև Չինաստանի տնտեսական զարգացման դանդաղեցման հնարավորության վերաբերյալ հայտարարությունների պատճառով ուժեղացած մտավախությունների ֆոնին, վկայում են բորսայի տվյալները։ ԱՄՆ-ի ֆոնդային ֆյուչերսներն առավոտից նվազել են 05,06%-ով։
Brent տեսակի նավթի արժեքը տատանվում է մեկ բարելի դիմաց շուրջ 105,5 դոլարի սահմանում ։ Եվրոյի փոխարժեքը կազմում է 1,2114 դոլար՝ նախորդ առուվաճառքների փակման 1,2154 դոլարի դիմաց։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img