Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Jul 26, 2012

Գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային երկրորդ տոնավաճառը կբացվի օգոստոսին

Գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային երկրորդ տոնավաճառը կբացվի Երևանի «Այրարատ» կինոթատրոնի մերձակայքում այս տարվա օգոստոսի 10-ից հետո, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Ռուսական բանկերը պաշտպանված են «ցանկացած արտաքին շոկերից». ՌԴ ԿԲ ղեկավար

Կառուցվածքային փոփոխությունները ռուսական բանկերի հաշվեկշիռներում 2008 թվականի ճգնաժամից հետո ամրապնդել են ֆինանսական հատվածը ցանկացած արտաքին շոկերից, հայտարարել է ՌԴ ԿԲ ղեկավար Սերգեյ Իգնատևը The Financial Times թերթին տված հարցազրույցում, հաղորդում է banki.ru լրատվական պորտալը։

Հունաստանի՝ Եվրագոտուց դուրս գալու հավանականությունը մեծացել է 90%-ով, կարծում է Citigroup-ը

Հունաստանի՝ Եվրագոտուց դուրս գալու հավանականությունն աճել է 90 տոկոսով, կարծում է Citigroup-ի գլխավոր տնտեսագետ Ուիլյամ Բույտերը, հաղորդում է Газета.Ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

Հայաստանում ՀՆԱ-ի 7% աճ ապահովելու միտումները դրական են. ՄՖԿ

Հայաստանում 2012թ.-ի արդյունքում 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու միտումները լիովին դրական են, կարծում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը (Thomas Lubeck):

Moody’s-ը վատացրել է 17 գերմանական բանկերի վարկանիշների կանխատեսումները

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը չորեքշաբթի նվազեցրել է Գերմանիայի 17 բանկերի և դրանց մի շարք մասնաճյուղերի երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումները՝ կայունից հասցնելով բացասականի, հինգշաբթի հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ վկայաբերելով գործակալության հայտարարությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր» մասնաճյուղն այսուհետ կսպասարկի հաճախորդներին ամբողջովին նորացված գրասենյակում

Քաղաք Երևան, Ազատության պողոտա հասցեում պաշտոնապես բացվել է ժամանակակից և հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Արաբկիր» մասնաճյուղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: