Ռուսական բանկերը պաշտպանված են «ցանկացած արտաքին շոկերից». ՌԴ ԿԲ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կառուցվածքային փոփոխությունները ռուսական բանկերի հաշվեկշիռներում 2008 թվականի ճգնաժամից հետո ամրապնդել են ֆինանսական հատվածը ցանկացած արտաքին շոկերից, հայտարարել է ՌԴ ԿԲ ղեկավար Սերգեյ Իգնատևը The Financial Times թերթին տված հարցազրույցում, հաղորդում է banki.ru լրատվական պորտալը։

Իգնատևի հայտարարությունները, նշում է թերթը, ուղղված են ներդրողներին հանգստացնելուն, ովքեր մտավախություններ ունեն, որ եվրագոտու ճգնաժամի վատթարացումը կործանարար ազդեցություն կգործի Ռուսաստանի վրա, ինչպես դա կատարվեց 2008 թվականի աշնանը և 2009 թվականի գարնանը։

Քանի որ բանկային համակարգը հիմնականում «պարտական է» օտարերկրացիներին, այն այդքան էլ չի տուժի ռուբլու արժեզրկումից կամ արտասահմանյան վարկերի դադարեցումից, նշել է Իգնատևը։

«Այդ տեսանկյունից ամեն ինչ լավագույն վիճակում է»,- հայտարարել է ԿԲ ղեկավարը, ավելացնելով, որ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի ողջ բանկային համակարգի արտասահմանյան ակտիվները կազմել են «մինուսով» 100 մլրդ դոլար, իսկ այս պահին դրանք «դրական» 44 մլրդ դոլար են։ Արտասահմանյան պասիվների ընդհանուր ծավալը 2008 թվականի 208 մլրդ դոլարից իջել են մինչև 176 մլրդ դոլար այս պահին։
Ինչպես նշում է թերթը, երբ բանկերն արտարժույթով պարտք են ավելի, քան սեփական արժույթով, դրանք ավելի խոցելի են ազգային արժույթի արժեզրկման տեսանկյունից։ Այսպիսով, ռիսկերը որպես կառուցվածքային դիսբալանս ավելանում են, եթե երկիրը թույլ է տալիս իր արժույթին «ազատ լողալու», ինչպես դա արեց Ռուսաստանը։
Իգնատևը միաժամանակ հայտարարում է, որ «ռուբլու ներկայիս փոփոխականության մեջ խնդիր չի տեսնում», նրան խոսքով, ԿԲ-ն մտահոգված է 2011 թվականին և այս տարի Ռուսաստանից կապիտալի արտահոսքի մակարդակով։

Իգնատևն ընդգծեց, որ ռուսական և արտասհամանյան բանկերը պատասխանատու են 23 մլրդ դոլարի «կորստի» համար 2011 թվականի 80 մլրդ արտահոսքից։

«Դա շատ է, քանի որ Ռուսաստանն առայժ զարգացած երկիր չէ, և կապիտալի ներգրավման գաղափար կա, քանի որ վերադարձն ավելի բարձր է, քան զարգացած երկրներում»,- ասել է Իգնատևը։ «Կարծում եմ, որ դա մի փոքր աննորմալ իրավիճակ է՝ կապիտալի այսպիսի արտահոսք այդպիսի ներուժ ունեցող երկրից»,- ավելացրեց նա։
ԿԲ ղեկավարն ավելացրել է նաև, որ Կիպրոսը՝ ճգնաժամից տուժած եվրագոտու միակ երկիրն է, որին օժանդակում են ռուսական բանկերը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ն առաջարկել է ՎԶԵԲ-ին ընդլայնել ՓՄՁ-ների աջակցությունը՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվել են առաջ մղել համագործակցության օրակարգը։

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Հայաստանն ու ԱԶԲ-ն քննարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության առաջիկա ուղղություններն ու ենթակառուցվածքային նախագծերը

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլև մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ և հասանելի։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img