Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Jul 30, 2012

NASDAQ OMX Արմենիայում հուլիսի 30-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 30-ին դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել։ Այս մասին են վկայում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 30-ին կազմել է մեկ դոլարի դիմաց 407,35 դրամ

Ընթացիկ տարվա հուլիսի 30-ին, հուլիսի 27-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0,08 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 407,35 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը հանրապետության առաջին խոշոր հարկատուն է

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2012 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով:

«Անելիք Բանկը» Հունաստանի ուղեգիր կհանձնի «Արձակուրդային» ավանդատեսակով խաղարկության հաղթողին

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում օգոստոսի մեկին բանկի ավանդատուների մասնակցությամբ տեղի կունենա «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուների միջև դեպի Հունաստան ուղեգրի խաղարկությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

ԶԵԱԲ-ը Երևանում քննարկել է ներդրումային համագործակցության հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները

Եվրասիական զարգացման բանկի (ԶԵԱԲ)՝ հուլիսի 26-27-ը Երևանում գտնվող թիմը՝ կառավարման փոխնախագահ Սերգեյ Շատալովի գլխավորությամբ, քննարկել է Հայաստանի կառավարության և ԵվրԱզԷՍ հակաճգնաժամային հիմնադրամի միջև ներդրումային համագործակցության հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

ՌԴ-ում, ամենայն հավանականությամբ, կարգելեն արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի բացումը

ՌԴ կառավարությունը Պետդումային է ներկայացրել մի օրինագիծ, որով արգելվում է արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի բացել Ռուսաստանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

S&P-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի առավելագույն ААА վարկանիշը

Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ «ААА» բարձր նիշում՝ կայուն կանխատեսմամբ, շաբաթ օրը հաղորդում է Ասոշիէյթիդ Պրես գործակալությունը: