«ՀայՌուսգազարդ» ընկերությունը հանրապետության առաջին խոշոր հարկատուն է

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2012 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով:

Ինչպես նշում են ընկերության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում ընկերության կողմից վճարվել է 18,218,068.8 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 18-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2,083,520.2 հազար դրամ, 501-րդ տեղում՝ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 82,797.2 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 116-րդ տեղը՝ 368,755.9 հազար դրամ:

2012 Ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում 841,000 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 105,447.4 հազար դրամ, 209-րդ տեղում է «Տրանսգազշինե ՍՊԸ-ն՝ 27,650.0 հազար դրամ, 486-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 13,250.0 հազար դրամ: Նշված ցուցակում «ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբացեղնում է 38-րդ տեղը՝ 133,352.2 հազար դրամ:

2012 Ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 5898 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 35-րդ տեղը՝ 837 մարդ, 281-րդ տեղում է «Տրանսգազշինե ՍՊԸ-ն՝ 148 մարդ, 386-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`113 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 26-րդ տեղը: Այստեղ աշխատում է 987 մարդ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետերերն են «Գազպրոմ» ՍՊԸ-ն և Հայաստանի կառավարությունը:
Հայաստան գազը մուտք է գործում Վրաստանի տարածքով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img