«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուներից մեկը դեպի Հունաստան ուղեգիր է շահել

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուներից մեկը դեպի Հունաստան ուղեգիր է շահել խաղարկության ընթացքում, որն անցկացվել է բանկի գլխամասային գրասենյակում:

Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցում էին 329 ավանդատուներ, ովքեր 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2012 թվականի հուլիսի 25-ը ներառյալ «Արձակուրդային» ավանդ էին ներդրել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100.000 դրամ, միաժամանակ յուրաքանչյուր 100 000 դրամը կամ համարժեք արտարժույթը ավանդատուին ընձեռում էր  ուղեգիրը շահելու լրացուցիչ հնարավորություն:

Խաղարկությունը կայացել է լրատվամիջոցների և ավանդատուների ներկայությամբ, որոնցից մեկը պատահականության սկզբունքով թափանցիկ արկղի միջից ընտրել է երջանիկ հաղթողի համարը` 000/12/00024:

Հաղթող ավանդատուն լրագրողների և մի քանի ավանդատուների ներկայությամբ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է շահելու մասին:

Մրցանակը` 2 անձի համար ուղեգիր դեպի Հունաստան, տրամադրվել էր «ԻՄ տուր» տուրիստական ընկերության կողմից, որն էլ հենց հաղթողին կհանձնի վերը նշված մրցանակը, հենց որ հաղթողը ներկայանա  նշված ընկերություն:

««ԻՄ տուր» տուրիստական ընկերությունն ուրախ է տրամադրել հաղթողին 7 օրյա ուղեգիր դեպի Հունաստան 2 անձի համար` ճանապարհոդրություն Ալեքսանդր Մակեդոնացու հետքերով»,- նշել է «ԻՄ տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Քրիստինա Հարությունյանը:
«Արդեն 2-րդ տարին է, ինչ Բանկն «Արձակուրդային» ավանդատեսակի հետ իրականացնում է խաղարկություն: Նախորդ խաղարկության հաղթողը` Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մեր ավանդատուն, հաղթեց ուղեգիր դեպի Փարիզ 2 անձի համար»,-  ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ Զարգացման վարչության պետի տեղակալ Աննա Ղազարյանն իր հերթին նշել է, որ «Արձակուրդային» ավանդի հետ նման խաղարկությունները շարունակական են լինելու:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img