Wed, 2 July
18.1 C
Yerevan
USD: 385.32 RUB: 4.91 EUR: 455.06 GEL: 141.61 GBP: 530.70

Daily Archives: Sep 26, 2012

Կուդրինը ՀՏՖ–ի շրջանակում գլխավորել է Ռուսաստանի հարցերով փորձագիտական խորհուրդը

ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը գլխավորել է Ռուսաստանի մասով փորձագիտական խորհուրդը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, չորեքշաբթի տեղեկացնում է նախկին նախարարի կայքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՀՀ և ՌԴ փոստային օպերատորները «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների իրականացման հուշագիր են ստորագրել

Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստը» ընկերությունը «Ֆորսաժ» համակարգով փոխանցումների բացառիկ իրավունք է ստացել ՀՀ տարածքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ռեսո» ընկերության կազմակերպած ուսումնավարժական հավաքին մասնակցել են ավելի քան 60 մենեջերներ և թոփ գործակալներ

«Ռեսո» ապահովագրական ընկերությունը սեպտեմբերի 20-22 Ծաղկաձորում հերթական ուսումնաժամանցային հավաքն էր կազմակերպել:

Պուտինը կարծում է, որ կհաջողվի պահպանել միասնական եվրոպական արժույթը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չնայած եվրագոտում առկա ֆինանսական իրավիճակին` կհաջողվի պահպանել միասնական եվրոպական արժույթը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Անելիք Բանկի ֆիզիկական անձանց ավանդների պորտֆելը 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին աճել է 23%–ով` կազմելով 23 մլրդ դրամ

2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսների ընթացքում «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների պորտֆելն աճել է 4,2 մլրդ ՀՀ դրամով` շուրջ 23 %-ով, մոտենալով 23 մլրդ ՀՀ դրամ սահմանագծին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ճապոնիայի բանկը սկսել է սենսորային բանկոմատներ օգտագործել, որոնք փողն առանց քարտերի են տալիս

The Ogaki Kyoritsu Bank, Ltd ճապոնական բանկը չորեքշաբթիից սկսել է այնպիսի բանկոմատներ օգտագործել, որոնց միջոցով գործառնություն կատարելու համար քարտ կամ խնայգրքույկ չի պահանջվում։ Բավական է գրանցել ծննդյան ամսաթիվը և ափը դնել սենսորային սարքի վրա, տեղեկացրել է բանկը։