ՎՏԲ-Հայաստան Բանկը «Հիմա» վարկը ներկայացնում է նոր պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեռևս ապրիլ ամսվա սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից անհատ ձեռներեցների համար գործարկված «Հիմա» վարկը վերագործարկվում է նոր, շահավետ պայմաններով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, առանց գրավի վարկի գումարը ավելացվել է մինչև 3 մլն ՀՀ դրամ, ժամկետը երկարաձգվել է մինչև 24 ամիս և իջեցվել է վարկի տրամադրման միջնորդավճարը:

Վարկային որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը թույլ է տալիս Վարկ «Հիմա» պրոդուկտից օգտվողներին առավելագույնս կարճ ժամկետում` 8 ժամվա ընթացքում ստանալ պատասխան մինչև 15 մլն ՀՀ դրամ վարկ ստանալու վերաբերյալ որոշման մասին:

Վարկ ստանալու համար հաճախորդը կարող է ընդամենը ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և լրացնել վարկի տրամադրման դիմում-հայտը՝ նշելով իր գործող բիզնեսի ցուցանիշների մասին տեղեկատվություն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Գուսևը նշել է, որ բարձր մրցունակության պայմաններում բացի շահավետ պայմաններից ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ընձեռում է հնարավորություն ստանալու բացառիկ սպասարկում` որոշումների ընդունման բարձր արագությամբ:

«Մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք հնարավորություն ստանալ վարկ մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով առավելագույնս սեղմ ժամկետում` 8 ժամվա ընթացքում»,– ասել է նա։

Գուսևի խոսքով, նոր պրոդուկտի ներդրմամբ բանկը նպատակ ունի բավարարել հաճախորդի պահանջը ստանալու վարկ շահավետ պայմաններով և առավել սեղմ ժամկետներում (վարկային հայտի ուսումնասիրման/հաստատման):

«Աշխատելով այդ ուղղությամբ Բանկը կշարունակի կատարելագործել փոքր բիզնեսի հաճախորդների համար նախատեսված պրոդուկտները և ծառայությունները, բարելավելով նրանց պայմանները, ընթացակարգերը, տրամադրման ժամկետները և այլն»,– ասել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img