Ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի` հոկտեմբերի 4–ին, առուվաճառքները սկսել են խառը դինամիկայով, որը կապված է Ասիական զարգացման բանկի՝ տարածաշրջանի երկրների ՀՆԱ–ի աճի վերաբերյալ նորացված կանխատեսման, ինչպես նաև դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի նվազման հետ, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին աճել  է 0,41 տոկոսով՝ հասնելով 8783,13 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ն նվազել է 0,14 տոկոսով՝ կազմելով 1993,18 կետ:

S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին աճել է  0,24 տոկոսով՝ հասնելով 4443,8 կետի:
Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0,18 տոկոսով՝ կազմելով 20851,68 կետ:

SSE Composite ֆոնդային բորսան փակ է տոների կապակցությամբ։
Բորսաների դրական դինամիկան պայմանավորված է Ճապոնիայի ազգային արժույթի փոխարժեքի աճով, որն ավանդաբար տեղական արտահանող-ընկերությունների բաժնետոմսերի թանկացման է հանգեցնում։

Շուկայում բացասական ազդեցություն ունեցավ ԱԽՏ երկրների Ասիական զարգացման բանկի՝ ՀՆԱ–ի աճի վերաբերյալ զեկույցը։ Ըստ ԱԶԲ-ի նորացված տվյալների, Ասիայի զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերը 6,1 տոկոսով կնվազեն ընթացիկ տարում` նախորդ տարվա 7,2 տոկոսի համեմատ և միայն 2013թ.–ին մասամբ կվերականգնվեն 6,7 տոկոս մակարդակում։ Ասիական երկրների ներկա տնտեսական խնդիրների գլխավոր պատճառը զեկույցի հեղինակները համարում են արևմտյան պետություններում իրենց իսկ արտադրած արտադրանքի պահանջարկի կրճատումը։ Այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհները փորձագետները համարում են Ասիայի երկրների ծառայությունների հատվածի արագ զարգացմունը ու արդիականացումը։
Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-
Ա.Բ.

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img