«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 150-ի

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը 120-ից հասել է 150-ի, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի քարտապաններն հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության առևտրային կենտրոններում, հյուրանոցներում, բժշկական կենտրոններում, ինչպես նաև հանրապետության հանգստի և զվարճանքների բազմաթիվ կետերում: Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում կամ պարզապես ներկայացնելով Բանկի քարտը:

«Զեղչային սպասարկման կետերի թիվը մշտապես աճելու է, և երկու ամիսը մեկ անգամ այն թարմացվելու է բանկի կայքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը։ -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img