ՎՏԲ բանկը ներկայացրել է Հայաստանում բանկի գլխավոր տնօրեն – վարչության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Բանկի դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար – ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինն ուրբաթ ներկայացրեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևին։

«Գուսևը բանկային համակարգում աշխատանքի բավականին լուրջ փորձ ունի, այդ իսկ պատճառով մենք վստահ ենք, որ բանկը նրա ղեկավարությամբ կշարժվի դեպի այն խնդիրները և նպատակները, որոնք մենք դրել ենք բանկի առջև»,– ասաց նա լրագրողներին։

Յակունինն այդ կապակցությամբ պարզաբանել է, որ բանկի առջև դրված խնդիրները բավականին հավակնոտ են։ «Ներկայում մենք ծրագրում են մշակել և վերանայել բանկի ռազմավարությունը հաջորդ երեք–հինգ տարիների համար»,– ասել է նա։

Նշելով, որ գործող ռազմավարությունն ավարտվում է 2013 թվականին` ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահը հույս է հայտնել, որ Գուսևն ակտիվ մասնակցություն կունենա ռազմավարության ինչպես մշակման, այնպես էլ դրա հաջող իրագործման հարցում։

Յու. Գուսևը աշխատում է ՎՏԲ խմբում 2008 թվականից: 2009 թվականին նա պաշտոնավարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը, 2010 թվականից դարձել է Տնօրինության անդամ, իսկ 2012 թվականի փետրվարի 1-ից իրականացրել է Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
«Յուրին ունի մեծ փորձ ֆինանսական բնագավառում: Նա հաջողությամբ է իրականացրել իր առջև դրված բոլոր խնդիրները, ապահովելով արդյունավետ աշխատանք և գործունեության բարձր ցուցանիշներ: Մենք համոզված ենք, որ նրա ղեկավարությամբ հետագայում ևս ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն կզարգացնի իր բիզնեսը` ապահովելով բարձր ֆինանսական արդյունքներ»,- նշեց ՎՏԲ Բանկի Դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար-Ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն՝ ներկայում իր մեծությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 69 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img