Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները սեպտեմբերի 30-ի դրությամբ աճել են 2,8%-ով՝ մինչև 126,8 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 126,8  մլրդ. դրամ՝ 2012թ. հունիսի 31 -ի համեմատ աճելով  29,1 մլրդ. դրամով կամ 2,8%-ով:

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն՝ երրորդ եռամսյակում վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է Նորվիկը, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի ՎԿ բոլոր վարկային ներդրումների մոտ 13,78%-ը: Այդպիսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության վարկային ներդրումները, ներառյալ լիզինգային գործառնությունները, կազմել են մոտ 17,5 մլրդ. դրամ՝ 2012թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 3,6%.-ով:

Վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալով առաջատար հնգյակում ներառվել են նաև՝ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ 17,1 մլրդ. դրամ, աճը՝ 7% (համախառն ակտիվներում մասնաբաժինը՝ 13,52%), Ֆինքան՝ 15,2 մլրդ. դրամ, անկումը՝  4,9% (11,96%), Արեգակը՝ շուրջ 10,8  մլրդ. դրամ, անկումը՝ 3,3% (8,5%) և ԱԳԲԱ Լիզինգը՝ ավելի քան 7,6 մլրդ. դրամ, աճը՝ 13,9% (6,03%):

2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն ($1 – 406,82 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երևանի բյուջեի եկամտային մասը I եռամսյակում գերակատարվել է 7,2%-ով. քաղաքապետարան

2026 թվականի առաջին եռամսյակում Երևանի բյուջե փաստացի մուտքագրվել է 22,3 մլրդ դրամ՝ սեփական եկամուտների 20,8 մլրդ դրամի պլանի դեպքում

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2 ամսում աճել է շուրջ 3,5 անգամ

ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2026 թվականի հունվար-փետրվարին կազմել է 303 մլն դոլար՝ 2025 թվականի հունվար-փետրվարի 87,5 մլն դոլարի  դիմաց

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 6–12)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայի ուշադրության կենտրոնում էին, մասնավորապես, Կենտրոնական բանկի ղեկավարության հայտարարությունները մակրոտնտեսական ռիսկերի վերաբերյալ, արտաքին շոկերի հնարավոր գնաճային ազդեցության գնահատականները, սթեյբլքոինների քննարկումը և տարածաշրջանային վճարային ենթակառուցվածքների զարգացումը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի ապրիլի 13-ին  ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ապրիլի 10-ի համեմատ նվազել է 0.59 կետով՝ կազմելով 375.19 դրամ

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է FinTech Armenia ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ

Բիբլոս Բանկ Արմենիան՝ որպես հիմնադիր անդամ, միացել է FinTech Armenia ասոցիացիային, ինչը կարևոր քայլ է Բանկի՝ ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման և նորարարության զարգացմանն ուղղված ջանքերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img